Վերաբացվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, … Read more

Առաջարկվում է հստակեցնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման եւ ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 7-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը … Read more

Տիգրան Նիկողոսյանը դարձել է մաթեմատիկական քվեստի հաղթող

Կովերինսկի շրջանում անցկացվել է մաթեմատիկական տոնի համայնքային փուլը՝ նախատեսված նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար։ Քվեստին մասնակցել են մանկապարտեզների սաներն ու տարրական դասարանների աշակերտները։ Հաղթող է ճանաչվել մանկապարտեզի սան Տիգրան Նիկողոսյանը՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Այժմ նա կներկայացնի Կովերինսկի շրջանը մրցույթի տարածաշրջանային փուլում, որը կանցկացվի Նիժնի Նովգորոդում։

Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենի ֆեյսբուքյան գրառումից տեղեկացանք, որ վերջինս Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել։ Կարինե Սմբատյանի արարքը արժանապատվության դրսևորում է։ Այս տեսակի շնորհիվ է, որ ազգային կրթությունը անսասան է մնում մեր ինքնությանը պատերազմ հայտարարած իշխանությունների պարագայում․ «Պաշտոնը ժամանակավոր է, … Read more

Հայաստանում ԵՄ դեսպանն այցելելու է Մանկավարժական՝ հանդիպում

Ապրիլի 8-ին և 15-ին Մանկավարժական համակսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Հայաստանում Եվրոպական Միության ինտերակտիվ հանդիպում-քննարկումը՝ «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով: Այն կվարի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Like this: Like Loading… Related Post navigation

Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ. Լուսանկար

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի պարզաբանում-հերքում է ներկայացրել «Հրապարակ»-ի՝ «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։ «Ապրիլի 3-ին «Հրապարակ» օրաթերթը տպագրել է «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածը, որը արտատպվել է մի շարք հայաստանյան լրատվամիջոցներում: Ցանկանում ենք տեղեկացնել, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու … Read more

ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների… The post ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին appeared first on .

Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Արմավիրի մարզում վերանորոգված դպրոցներից մեկն այցի ժամանակ զարմացել է՝ դասասեղաններին տեսնելով խաղալիք ավտոմեքենաներ։ Պարզվում է, որ դրանցով աշակերտներին բացատրում են Նյուտոնի առաջին օրենքը։ Նա խնդրում է ուսուցչուհուն բացատրել Նյուտոնի առաջին օրենքը։ Վերջինս էլ բացատրում է, բայց, պարզվում է, սխալ։ Մաթեմատիկոս, Բարձրագույն որակավորման կոմտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը գրել է. «Իհարկե խաղալիք մեքենա ու սարքեր ունենալը լավ … Read more

Դպրոցի զարգացման ծրագիրը՝ գումարով․ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է իրավապահներին

Համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ․ հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ «Վերոնշյալը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։ Ուսուցիչների դասընթացների անվան տակ  իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային վերապատրաստման փոխարեն մասնակից ուսուցիչների հետ … Read more

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր … Read more