Ինչո՞ւ է Սարդարապատի տնօրենն ազատվել պաշտոնից․ պարզաբանել է նաև մարզպետը

Ապրիլի 3-ին Հրապարակ օրաթերթը տպագրել է «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածը, որը արտատպվել է մի շարք հայաստանյան լրատվամիջոցներում: Ցանկանում ենք տեղեկացնել, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում․ տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։ «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է … Read more

Կարծում եմ՝ իրական պատճառն Արցախի դրոշն էր․ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն

Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ազատվել է աշխատանքից՝ «անվստահության կորստի» ձևակերպմամբ, սակայն դրան նախորդել են իրադարձություններ՝ կապված Արցախի դրոշի հետ։ Alpha News-ի հետ զրույցում Կարինե Սմբատյանն ասել է, որ դեպքից օրեր առաջ դպրոց է այցելել Արմավիրի քաղաքապետը, որը նկատել է դրոշը, ինչից հետո սկսվել են զարգացումները։ «Մինչ այդ որևէ խնդիր չի եղել, դրոշը վաղուց իր … Read more

Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ

Նախադպրոցական կրթության հասանելիությունը Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի առանցքային բաղադրիչներից է։ Սահմանված է, որ մինչև 2030 թ․ դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ։ Այս թիրախի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Արմենպրեսի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նա, մասնավորապես անդրադարձել … Read more

Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն

Շարունակվում է Կանադայի Քվեբեկ նահանգի համալսարաններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը։ Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար: Ըստ կանադական կողմի՝ դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: 2026 թվականի աշնանը մեկնարկող ուսումնական ծրագրերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի … Read more

ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց՝ https://exams.emis.am/ հղմամբ` 2026 թ. ապրիլի 3-23-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում:

Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը՝ Արցախի դրոշը «Փառքի անկյունից» չհեռացնելու պատճառով, ազատվել է պաշտոնից․ մանրամասներ

Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը՝ Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար, օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել։ Դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը գրառում է արել․ «Պաշտոնը ժամանակավոր է, Հայրենիքը՝ հավերժ․․․ Այսօր ես այլևս չեմ զբաղեցնում դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ես երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ և հայ սպա՝ իմ հոգու ներսում։ Իմ հեռացումը կամ … Read more

Բիովառելիք փայտի թափոնների վերամշակումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Շրջակա միջավայրի խնդիրների խորացման և ավելի մատչելի էներգիայի աղբյուրների որոնման պատճառով աշխարհում արագ զարգանում է փայտի թափոնների վերամշակումը կենսավառելիքի։ Այն օգտագործվում է թե՛ տեղական էներգիայի արտադրության, թե՛ արտահանման համար և համարվում է տնտեսության ու բնապահպանության համար հեռանկարային ոլորտ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Պինդ կենսավառելիքը հիմնականում ստացվում է փայտամշակման թափոններից՝ տաշեղից, … Read more

Լուռ վտանգ՝ մեր գետերում ու լճերում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Լուռ վտանգ՝ մեր գետերում ու լճերում» վերնագրով: «Մենք խմում ենք ջուր, լողանում գետում, հանգստանում լճի մոտ… Բայց գիտե՞ք, որ այդ ջրերում կարող են լինել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէներ։ Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության (EEA) նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայի մակերևութային ջրերը կարող են դառնալ դիմադրող մանրէների … Read more

Ի՞նչ նվեր է ստացել Ժաննա Անդրեասյանը •

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրից տեղեկանում ենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանից նվեր է ստացել: Նվերի արժեքը կազմել է 81 հազար 110 դրամ: Ըստ փաստաթղթերի՝ Անդրեասյանը նվեր է ստացել պղնձե ծաղկամանների հավաքածու: «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են … Read more