Երկուշաբթի օրը Ֆրանսիայի ավելի քան 800 տարրական և միջնակարգ դպրոցներում դասերը չեղարկվել են ծայրահեղ շոգի պատճառով, հայտարարել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։
«Վաղը Ֆրանսիայի 845 տարրական և միջնակարգ դպրոցներում չեղարկվելու են աշակերտների դասերը։ Սա նշանակում է, որ դրանք կամ ընդհանրապես չեն բացվի, կամ կբացվեն միայն շատ փոքր թվով աշակերտների համար», – ասել է Ժեֆրը France 3 հեռուստաալիքի եթերում։
Երկրի ևս 1800 կրթական հաստատություններ տեղեկացրել են նախարարությանը, որ փոխելու են իրենց դասացուցակները: Դպրոցները այս փոփոխությունը կատարել են՝ դասարանների քանակը կրճատելու և աշակերտներին շուտ տուն ուղարկելու համար՝ շոգի գագաթնակետից առաջ: