TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը վերջերս իր առաջին կենտրոնն է բացել Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում՝ համագործակցելով alem.ai-ի հետ։
TUMO Աստանա կենտրոնը շաբաթական կընդունի շուրջ 6000 ուսանողի, որոնք հնարավորություն կունենան ուսումնասիրելու ծրագրավորում, անիմացիա, ֆիլմարտադրություն, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, երաժշտություն, ռոբոտատեխնիկա, գեներատիվ արհեստական բանականություն, մոուշն դիզայն և վեբ մշակում։
Կենտրոնը տեղակայված է եզակի ապակեպատ alem.ai համալիրում, որը համարվում է աշխարհի ամենամեծ գնդաձև շինությունը՝ 80 մետր տրամագծով և 100 մետր բարձրությամբ։
The post TUMO-ն այժմ նաև Ղազախստանում է appeared first on Alphanews.