Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։ Այս մասին գրել է Փաստինֆոն։ «Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ընտրողների թիվն ավելացել 18 հազար … Read more

Ոստիկանությունը հայտնել է կրկնաքվեարկության 2 դեպքի և 44 ահազանգի մասին • Tribune.am

Բոլոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայություններ: Ընդհանուր առմամբ տեղամասեր է գործուղվել ոստիկանության 5239 ծառայող: Կազմվել են նաև օպերատիվ խմբեր, պարեկային խմբեր հանրապետության ամբողջ տարածքում հասարակական կարգը պահպանելու և ծառայություն իրականացնելու համար: Այս մասին ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը: Նա հիշեցրեց՝ ՆԳՆ-ում գործում է … Read more

Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է ավելի քան 362 հազար քաղաքացի․ ԿԸՀ • Tribune.am

Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի կամ ընտրողների 14,5 տոկոսը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության … Read more

ԿԸՀ հիշեցումը. Քվեարկության օրը նախընտրական քարոզչությունն արգելվում է

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։ ԿԸՀ-ն կոչ է  անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։

14 երկրների ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի ընտրական համակարգին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին հրավիրել է տեղեկատվական հանդիպում՝ ԿԸՀ հրավերով ՀՀ ժամանած 14 պետությունների ընտրական մարմինների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հանձնաժողովի անդամները ներկայացրել են ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած դեռ նախորդ տարվանից։ Հյուրերին ներկայացվել է ՀՀ օրենսդրությունը, ԿԸՀ գործառույթները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի հիմնական գործառույթները։

Հրատապ եթեր․ Նիքոլի ավարտը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը, ՀՀԿ Խորհրդի անդամ Վահե Մովսիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի դիմումը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Նշենք, որ այդ թեկնածուներն են՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյան, Արթուր Աբրահամյան, Աշոտ Սահակյան, Սասուն Բադոյան։ Հիշեցնենք, որ մինչև կեսգիշեր ԿԸՀ–ն քննարկում էր «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում … Read more

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը. Սամվել Կարապետյանի կուսակցությունը կմնա ընտրապայքարի մեջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով ԿԸՀ է դիմել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերով

Դատախազությունը ԿԸՀ դիմումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության մի շարք թեկնածուների նկատմամբ քրգործեր հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Նրանք են Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյանը, Աշոտ Սահակյանը, Արթուր Աբրահամյանը, տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։ Հիշեցնենք՝ ԿԸՀ–ն արտահերթ նիստ է անցկացնում «Ուժեղ Հայաստանի»՝ ընտրություններին մասնակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով:

ՈՒՂԻՂ․ ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան»-ին Փաշինյանի հրահանգով ընտրապայքարից դուրս թողնելու հարցը

ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան»-ին Փաշինյանի հրահանգով ընտրապայքարից դուրս թողնելու հարցը։ Հիշեցնենք, որ  «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հիշեցնենք նաև, որ երեկ՝ հունիսի 4-ին, բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ այդ հարցով։