Այսօր մի քանի ժամ հասանելի չի լինի ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը
Այսօր ժամը 14:00-ից մինչև ժամը 18:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման … Read more