«Tour of Armenia»- ի շրջանակում՝ երթևեկության սահմանափակումներ

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Սեպտեմբերի 10-ին Հեծանվավազքը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, ապա՝ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, այնուհետև՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ-7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ կավարտվի երթուղու տվյալ … Read more

Արեւմտահայերէն լուրեր 9 Սեպտեմբեր. 2026

• Վարչապետը Փարիզ մեկնած է՝ մասնակցելու միջազգային տիեզերական գագաթնաժողովին։ • Սուրէն Պապիկեանը առաւօտեան կանուխ անակնկալ այցով մը զօրամաս մեկնած է։ • Մոսկուան դժուար թէ Քիեւին հետ լուրջ բանակցութիւններ սկսի 2027 թուականէն շուտ. Bloomberg։ • Փութին եւ Թրամփ հեռախօսով քննարկած են Ուիթքոֆի եւ Քուշների այցի արդիւնքները. Ուշաքով։ • Երկու օրուան դադարէն ետք Ամերիկան եւ Իրանը փոխադարձ … Read more

Լեհաստանի Թագավորական ամրոցի գլխավոր տնօրենը եղել ՀՀ «համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ. պատմական վայրերում

Նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստանի Հանրապետության Թագավորական ամրոցի գլխավոր տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկայի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ունենալ Գորգի թանգարան, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժառանգությունը հանրահռչակելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել մշակույթի և կրթության փոխկապակցությանը․ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի … Read more

3183 ընտանիք վարկավորվել է, 478-ը՝ ներկայացրել ավարտական ակտ. հիշեցում սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառուներին

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի կարևոր պահանջներից է, որ վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում եթե շահառուն չի ներկայացնում ավարտական ակտը, ֆինանսական կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները ենթակա են վերադարձման պետությանը։ 2026 թվականի ընթացքում ավարտական ակտը ներկայացնելու պահանջը վերաբերվում է այն շահառուներին, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2023 … Read more

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ս.-ն թիվ 15/48 ընտրական տեղամասում ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս, իր նախընտրած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը բացահայտ և այլ անձանց համար տեսանելի եղանակով ցուցադրել է նույն ընտրական տեղամասում ներկա անձանց, որից հետո … Read more

«ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի նախնական փուլերին մասնակցել է  4244 աշակերտ 951 դպրոցից

Սեպտեմբերի 11-12-ը Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։ Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և հանդիպում խարույկի շուրջ, իսկ սեպտեմբերի … Read more

Սեպտեմբերի 10- 11- ին պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերի, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների, … Read more

Կիեւում ներկայացվել են քաղաքի հայկական հնագույն թաղամասի սահմաններն ու պատմությունը

Կիևում վիզուալիզացրել են Հայկական հնագույն թաղամասի պատմությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը: Մայրաքաղաքում իրականացվում է «Կորսված Կիև» («Втрачений Київ») պատմալուսավորչական նախագիծը, որի շրջանակներում Պոդոլ թաղամասում հայտնվել են նոր տեղեկատվական ցուցանակներ: Դրանք նշում են Հայկական հնամենի թաղամասի պատմական սահմանները (XIV–XVII դդ.) և Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեցու տեղակայումը: Ծրագրի նախաձեռնողներն են Կիևի քաղաքային պետական վարչակազմի (ԿՔՊՎ) Մշակութային … Read more

Արհեստական բանականությանը կասկածում են գիտական  չհրապարակված աշխատանքից գրագողության մեջ

OpenAI-ն հայտարարել է, որ իր փորձարարական մոդելը լուծել է Նավիե-Սթոքսի հավասարումը, որի վրա գիտնականներն աշխատում են գրեթե մեկ դար։ Մոտ 10 հազար արհեստական բանականության գործակալներ 88 ժամում գտել են լուծումը, եւս 17 ժամ է պահանջվել այն ստուգելու համար։ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Տրիստան Բաքմաստերը պատմել է, որ մոտ մեկ տարի աշխատել է հարակից խնդիրների վրա … Read more

Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին, հրդեհվել է մազութի տերմինալը

Սեպտեմբերի 9-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքին։ Նովոռոսիյսկի մազութի տերմինալում հրդեհ է բռնկվել, գրում է Astra-ն՝ վերլուծելով ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը։ Հրդեհվել է նաեւ բազմահարկ բնակելի շենքերից մեկը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հայտնել է քաղաքի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն։ «Հայտնի է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են ձեռնարկությունների տարածքում … Read more