Լեհաստանի Թագավորական ամրոցի գլխավոր տնօրենը եղել ՀՀ «համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ. պատմական վայրերում

Նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստանի Հանրապետության Թագավորական ամրոցի գլխավոր տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկայի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ունենալ Գորգի թանգարան, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժառանգությունը հանրահռչակելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը։

Հանդիպմանը անդրադարձ է եղել մշակույթի և կրթության փոխկապակցությանը․ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական համակարգում թանգարանները և հուշարձանները դիտարկվում են որպես կրթական միջավայրեր, և այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ դպրոցահասակներին ևս հաղորդակից դարձնելու մշակութային կյանքին:

Մալգոժատա Օմիլանովսկան հայտնել է, որ արդեն իսկ հասցրել է այցելել Հայաստանի մի շարք պատմական վայրեր, որոնք իրենց համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ են:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի մշակութային հաստատությունների միջև կայուն համագործակցության հարթակների ձևավորման հնարավորությունները։

Leave a Comment