
Այսօր ArCa համակարգում առկա են եղել խափանումներ, որոնց մասին տեղեկացրել է «Արմենիան Քարդ» ընկերությունը։
Այսօր առավոտից քաղաքացիները չեն կարողացել քարտերով վճարումներ և փոխանցումներ անել։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 05:30–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։
Ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ։
Այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։