
Իրանի կողմից ԱՄՆ-ին ներկայացված 10 կետից բաղկացած ծրագիրը խաղաղության և հրադադարի առաջարկ է, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ծրագիրն անվանել է «աշխատանքային հիմք» բանակցությունների համար և հայտարարել երկշաբաթյա հրադադարի մասին:
- Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։
- Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։
- Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։
- Հորմուզի նեղուցի վերաբացում։
- Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։
- Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։
- Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։
- Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։
- Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։
- Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։
Բանակցությունները նախատեսվում է ապրիլի 10-ին անցկացնել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ միջնորդների մասնակցությամբ: