ԱԺ նախագահը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:  Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության … Read more

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Արեւմտահայերէն լուրեր 01 Դեկտեմբեր. 2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Վարչապետը հերթական պատարագին մասնակցեցաւ սուրբ Սարգիս եկեղեցւոյ մէջ։ • Հայաստանի Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի գլխաւորած պատուիրակութիւնը աշխատանքային այցով Եգիպտոս ժամանեց։ • 30 կազմակերպութիւն 400 մասնագէտ՝ ինժեներական քաղաքի մէջ։ • Ուիթքոֆ այսօր Մոսկուա կը մեկնի. Թրամփի յատուկ ներկայացուցիչը Ուքրանիոյ հարցով բանակցութիւններ պիտի վարէ Փութինի հետ։ • Նեթանիահուն նախագահական ներում ստանալու պաշտօնական խնդրանք ներկայացուցած է նախագահին։ … Read more

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Նոյեմբերի 28-ին դեսպան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք ֆրանսահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում դեսպանը խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, անդրադարձել է Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան–սփյուռք հարաբերություններին։ Երիտասարդ մասնակիցները ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի և հայ մշակույթի … Read more

Խաղաղությունն ու անվտանգությունը կայուն չեն կարող լինել, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը լսելի չէ. Արմեն Գրիգորյան

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակ. «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկայինանվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։ ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ այս կարևոր միջազգային … Read more

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետին ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանին ազգային տոնի՝ Մեծ Միավորման օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առթիվ: Ուրախությամբ եմ արձանագրում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ գործընկերության շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները … Read more

Փլուզում Երևան քաղաքի Շիրակի փողոցում․ կա տուժած — Հայաստանի Հանրային Ռադիո

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ … Read more

Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, 40 մարդ անհետ կորած է համարվում

Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի։ Զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այրված շենքերում աշխատանքները շարունակվում են, և ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Նախկինում հաղորդվել էր մոտ 130 մարդու մահվան մասին, սակայն փրկարարները շարունակում են մարմիններ գտնել … Read more

Անօգնական վիճակում գտնվող անձին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան: Մասնավորապես՝ … Read more

«Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» գրքի շնորհանդես` Կանադայում ՀՀ դեսպանատանը

Նոյեմբերի 28-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ-վավերագրող Հրայր Բազե Խաչերյանի և գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ Լիլիթ Խաչատրյանի «Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» համահեղինակած գրքի շնորհանդեսը, հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը բացման իր խոսքում ՀՀ դեսպան Ա․ Հարությունյանը կարևոր նշանակություն տվեց Հ․ Խաչերյանի և Լ. Խաչատրյանի համատեղ աշխատանքին, ինչն ուղղված է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, … Read more