
Նոյեմբերի 28-ին դեսպան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք ֆրանսահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում դեսպանը խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, անդրադարձել է Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան–սփյուռք հարաբերություններին։
Երիտասարդ մասնակիցները ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի և հայ մշակույթի ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդներին համայնքային կյանքում ներգրավման նպատակով իրականացվող իրենց նախաձեռնություններն ու առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ավարտին դեսպան Խաչատրյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին։