Սուրեն Պապիկյանը «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսում հանդիպել է տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Կահիրեում անցկացվող «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։

Leave a Comment