Ի՞նչ անուն տալ Փաշինյանի և ազգուրաց տիրադավների մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին

Մոտենում է այն պահը, երբ հասարակությունը ստիպված է լինելու անուն տալ Փաշինյանի նախաձեռնությամբ և անձնական ղեկավարությամբ, ինչպես նաև մի խումբ ազգուրաց տիրադավների շահադիտական մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին։ Քանի որ խոսքը ոչ թե հավատքի, այլ քաղաքական պատվերի մասին է, ստորև առաջարկում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարավոր անուն, որոնցից ամենահարմարն ու դիպուկը, ինչպես միշտ, շուտով կընտրի … Read more

Ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ. Վեհափառ Հայրապետի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն … Read more

Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավն իրականացնում է շերտ-շերտ կտրատելու տրամաբանությամբ. վերլուծություն

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. Այն, ինչ կասեմ, իհարկե, չի հնչի հաճելի, բայց նաեւ ինձ համար մտահոգիչ է, որ հանրությունը այս հարցում կարող է հայտնվել որոշակի ինքնախաբեության թմբիրում: Խոսքը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի մասին է: Իրականում Նիկոլ Փաշինյանն այդ արշավի մասով որդեգրել է բավականին ուշագրավ մարտավարություն: Նա հենց սկզբից դրել է Կաթողիկոսին հեռացնելու … Read more

Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման. Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման հարցում։ Այդ մոտեցումը հիմնված է ուժային հարաբերակցության, արտաքին քաղաքական հենարանների և ռեալպոլիտիկի տրամաբանության վրա։ Ալիևի հայտարարության բովանդակությունը … Read more

Նույն ձեռագիրը. Մադուրոն էլ է թիրախավորել եկեղեցուն

Կրոնական բռնաճնշումներ Մադուրոյի կառավարությունը հայտնի է կաթոլիկ եկեղեցուն թիրախավորելով, հատկապես, երբ եկեղեցու առաջնորդները քննադատում են ռեժիմը։ Շատ եպիսկոպոսներ և քահանաներ ենթարկվել են հետապնդումների, սպառնալիքների և բանտարկության՝ կառավարության քաղաքականությանը հակառակվելու համար։ Եկեղեցու նկատմամբ ռեժիմի թշնամանքը ակնհայտ է եղել այլախոհներին լռեցնելու նրա քայլերով, ինչը հանգեցրել է կրոնական առաջնորդների շրջանում վախի մթնոլորտի։ Աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=3327292990779352&set=gm.1629694001534501&idorvanity=1053152052522035

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Մայր Աթոռ

Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ … Read more

Բաց նամակ ԱՄՆ Արևմտյան Թեմի Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին

Գուցե Դուք ժողովրդի հարաբերական լռությունը շփոթել եք ընդունման և հանդուրժողականության հետ։ Եկեղեցու դեմ Արցախի կործանողի հետ միավորվելով՝ դուք ուղղակիորեն խախտում եք Եկեղեցու յուրաքանչյուր իրավական և բարոյական օրենք։ Դուք ընտրել եք կանգնել այն մարդու կողքին, ով հայտարարեց Արցախը Ադրբեջանի մաս։ Այդպիսով դուք ձեր աջակցությունն ու ընդունումն եք տվել Արցախի հարյուրավոր հայկական եկեղեցիների և վանքերի հանձնմանը։ Դուք … Read more

Դեպի Ազատագրում և Հաղթանակ. հայտարարություն

Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Մեծ Խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքն ենք հղում` մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով` նոր կյանքի և … Read more

Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը. Ռուբեն Մելիքյան

Շատ-շատերիդ պես՝ ես ևս լցվեցի մեծ բարկությամբ՝ դիտելով «նիկոլադավան» աղանդ հիմնելու մասին չարափառ հռչակագրի ստորագրման տեսանյութը։ Այդ զազրելի տեսարանը ինձ նույնպես զրկեց խաղաղ քնից, ու մանավանդ այս օրով՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության լուսավոր տոնի նախաշեմին։ Բայց հետո հիշեցի Վեհափառ Հայրապետի ահա այս հորդորը, վերստին դիտեցի այն, և խռովքը հաղթահարվեց։ Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը. … Read more