Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը – Ազգ

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, եւ ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ Որտեղի՞ց է … Read more

Խորհրդային Ադրբեջանի մասնակցությամբ ընդունված 105-ամյա որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան … Read more

Բանտերում սննդի մատակարարման  բավականին նոր, որակյալ համակարգ կա, այնպես որ յոլլա կգնան. Փաշինյանը՝ ընդդիմության առաջնորդների մասին

Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավին է սպառնացել, որ ընդդիմադիր 3 կուսակցությունների նախագահները բանտարկվելու են՝ նրանց անվանելով «լրտեսներ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն», «մաֆիոզ» և այլն։  Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» սովի սպառնալիքի առաջ կկանգնի։ «Իրենց դեպքում չեմ բացառում, որ սովի սպառնալիք կա, բայց Հայաստանի դեպքում  նման սպառնալիք չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։ Փաշինյանը … Read more

Օդերևութաբանները ամպրոպ, կայծակ են կանխատեսում

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեռ փոքր-ինչ կբարձրանա, սակայն արդեն շաբաթ օրը կսկսի նվազել։ «Հայպետհիդրոմետ»–ից  հայտնում են, որ Երևանում ուշ երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ և … Read more

Ջուրը կլինի ոչ թե շուրջօրյա, այլ՝ 17-19-ժամյա

«Վելոիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ նոր գրաֆիկով ջրամատակարարմանն անցում է կատարվելու հուլիսի մեկից։ Վաղվանից՝ հուլիսի 1-ից, 2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով։ Նոր գրաֆիկի համաձայն մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկը լինելու է 17-19-ժամյա։ Այստեղ ներկայացված է նոր գրաֆիլը։

Էրդողանի ջղաձիգ արձագանքը

Հունիսի 30-ին Անկարայում կայացած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արձագանքելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշմանը, հայտարարել է. «Մեր հազարամյա փառահեղ պատմության մեջ ցեղասպանության, կոտորածի, ճնշման կամ գաղութատիրության ոչ մի հետք չկա»։ Թուրքիայի նախագահը նաեւ պնդել է, թե երկրի պատմությունը լի է միայն արդարության, ողորմածության եւ բոլոր ճնշվածներին աջակցելու օրինակներով՝ … Read more

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին»։ Այս հայտարարությամբ Ն. Փաշինյանը, փաստորեն, պաշտոնապես որդեգրում է թուրքական ֆաշիստական պետության վաղուց մշակված հակահայկական դրույթներից ու պահանջներից մեկը՝ … Read more

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի»,- հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Միևնույն ժամանակ, այն հարցին, թե ազգությամբ ադրբեջանցի և թուրք քանի անձ է այցելել Հայաստան, … Read more

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին», – լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան։ Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի … Read more

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի առնելով հայ ժողովրդի հետ Արցախում 2023 թվականին տեղի ունեցած վերջին ցեղասպանական ակտը, այս պարագայում Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության … Read more