Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին. փաստաբան – Ազգ

Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Առանց հոդվածների նայելու էլ, այն հռետորաբանությունը, որ կա մինչև այս, բոլորս էլ կարծում եմ՝ կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, և սա բացարձակ … Read more

Տեսանյութ. ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն

«Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա նաև տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն։

Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում – Ազգ

Հուլիսի 6–ի վաղ առավոտյան խուզարկություն է սկսվել Գագիկ Ծառուկյանի տանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. «Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ … Read more

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների … Read more

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար – Ազգ

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։ Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։ 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։ Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ … Read more

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան – Ազգ

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը: «Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք … Read more

 «Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում

ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես և վստահ էին բոլոր մտածող մարդիկ, մերժեց հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի հայցը՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ համապատասխան որոշումը։ Փաստաբանական ճառերը չեն կարող փոխարինել իրական քաղաքական պայքարին։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների կեղծումից ու նենգափոխումից հետո հայկական ընդդիմությունը, փաստորեն, հրաժարվեց իրական պայքարից։ Փորձ չարվեց կազմակերպել բողոքի գեթ մեկ … Read more

ԱԺ կմտնի 3 կուսակցություն. ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի – Ազգ

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն: Այս մասին գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: 1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 64 պատգամավոր,2. Ուժեղ Հայաստան դաշինք` 29 պատգամավոր,3. Հայաստան դաշինք` 12 պատգամավոր … Read more

Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին և G7-ի երկրներին՝ Ռուսաստանի հարձակումները կանխելու վճռական քայլեր անել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին և G7-ի երկրներին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացվող հարվածները կանխելու համար։  RBC-Ukraine-ն՝ հղում անելով Զելենսկու Telegram ալիքում արված գրառմանը, գրել է. Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը մի շարք ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններում։ Նա նշել է, որ Սումի քաղաքում, բազմահարկ բնակելի շենքի … Read more

Շոգի պատճառով ԱՄՆ-ի արևելյան նահանգներում Անկախության օրվա միջոցառումները չեղարկվել են

ԱՄՆ-ում տիրող ծայրահեղ շոգը խաթարում է Անկախության օրվա տոնակատարությունները։ Արևելյան նահանգներում (այդ թվում՝ Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում և Մերիլենդում), ինչպես նաև Կոլորադոյում սկսել են չեղարկել հուլիսի 4-ին նախատեսված ցերեկային միջոցառումները. հայտնում է DW-ն։  «Մենք պարզապես չենք կարող նման մասշտաբի միջոցառում անցկացնել այսպիսի վտանգավոր շոգի պայմաններում», -մեջբերում է BBC-ն Փենսիլվանիայում շքերթի կազմակերպիչներից մեկի խոսքերը։ Վաշինգտոնում նույնպես չեղարկվել … Read more