Բանտերում սննդի մատակարարման  բավականին նոր, որակյալ համակարգ կա, այնպես որ յոլլա կգնան. Փաշինյանը՝ ընդդիմության առաջնորդների մասին

Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավին է սպառնացել, որ ընդդիմադիր 3 կուսակցությունների նախագահները բանտարկվելու են՝ նրանց անվանելով «լրտեսներ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն», «մաֆիոզ» և այլն։

 Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» սովի սպառնալիքի առաջ կկանգնի։

«Իրենց դեպքում չեմ բացառում, որ սովի սպառնալիք կա, բայց Հայաստանի դեպքում  նման սպառնալիք չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանը ակնարկեց նրանց կալանավորելու մասին։

«Բանտերում սննդի մատակարարման  բավականին նոր, որակյալ համակարգ կա, այնպես որ՝ յոլլա կգնան»,- ասաց նա։

Leave a Comment