2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի»,- հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Միևնույն ժամանակ, այն հարցին, թե ազգությամբ ադրբեջանցի և թուրք քանի անձ է այցելել Հայաստան, … Read more

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին», – լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան։ Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի … Read more

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի առնելով հայ ժողովրդի հետ Արցախում 2023 թվականին տեղի ունեցած վերջին ցեղասպանական ակտը, այս պարագայում Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության … Read more

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում է պաղեստինցի ժողովրդին և դատվում է Միջազգային դատարանում Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն կատարելու համար, նպատակ ունի թաքցնել սեփական հանցագործությունները` 1915թ․ իրադարձությունների վերաբերյալ իր կողմից ընդունված քաղաքական որոշմամբ»- ասված է հայտարարության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել … Read more

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։ Սակայն այն գնահատելիս պետք է խուսափել զգացմունքային մոտեցումներից և վերլուծել կայացված որոշումը՝ որպես ռազմաքաղաքական իրողությունների արդյունք։ Նախ, այս քայլն առավելապես վկայում է Իսրայել–Թուրքիա հարաբերությունների խոր ճգնաժամի, քան մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության նկատմամբ Իսրայելի … Read more

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է անձամբ իր կողմից ներկայացված որոշման նախագծի հիման վրա։ «Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է», – նշել է Սաարը։ Նշենք, որ … Read more

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս հնարավոր չէր լռել։ Հունիսի 9-ին մի պարզ հարց էի տվել, որի պատասխանը մինչ օրս չկա։ Եթե դիմում եք Սահմանադրական դատարան, արդյո՞ք վստահում եք նրան, և պատրա՞ստ եք ընդունել նրա ցանկացած որոշում՝ անկախ նրանից՝ այն ձեր … Read more

Դոնալդ Թրամփի «բացահայտումը»․Թուրքիան պատերազմի ընթացքում պատրաստ էր աջակցել Իրանին

Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ին չհաջողվեց ձեւավորել այնպիսի լայն հակաիրանական կոալիցիա, ինչպիսին նախկինում հաջողվել էր ստեղծել տարբեր միջազգային ճգնաժամերի ժամանակ։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ Վաշինգտոնի գլխավոր ռազմական դաշնակիցներից եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան նույնիսկ դիտարկում էր Իրանին աջակցելու հնարավորությունը։ Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը քննադատել է դաշինքի անդամ մի … Read more