Հրանտ-Լեոն Ռանոսը լքել է Կայզերսլաուտերնը — Armsport.am
Հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը դադարեցրել է ելույթները Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի «Կայզերսլաուտերն» ակումբում, որտեղ հանդես էր գալիս վարձակալությամբ 2025 թվականի հունվարից: Ռանոսը վերադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա» և վերսկսել մարզումները թիմի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռանոսը հեռացվել էր Հայաստանի ազգային հավաքականի ճամբարից՝ գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի հետ տարաձայնությունների պատճառով: