Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը

Կալիֆորնիայի Փալմդել քաղաքում ապրող հայությունն ապրում է իր պատմության նշանակալի ու հիշարժան ժամանակաշրջանը։ Թեև այստեղ հայկական գաղութը համեմատաբար նոր է և հիմնականում ձևավորվել է 2000-ական թվականներից հետո, այն արդեն հասցրել է դառնալ կազմակերպված, կենսունակ և ազգային ինքնությամբ ամուր համայնք։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Փալմդելում բնակվում է շուրջ 1000 հայ, որոնք, չնայած թվային համեստությանը, աչքի են ընկնում … Read more

Լոս Անջելեսում ցույցերի ու բախումների ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆորնիա նահանգի ու դաշնային իշխանության միջև

«Ազատություն». Չորրորդ օրն է՝ Լոս Անջելեսում շարունակվում են ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու՝ իրավապահների գործողությունների դեմ ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, կան տասնյակ բերման ենթարկվածներ: Ոստիկանները կրկին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ են կիրառել ցույցերը ցրելու համար: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Կալիֆորնիայի այլ քաղաքներում, ինչպես նաև այլ նահանգներում: Ուշ երեկոյան ակցիաները հիմնականում մարել … Read more

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի … Read more