Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխվեց – Live News

Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փախանման միջոց կալանքը։ Նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 15 միլիոն դրամ գրավ։ Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։   «Դատարանն արձանագրում է, որ ըստ էության, որոշակիորեն նվազել է մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը։ Կիրառված ամենախիստ խափանման միջոցի շարունակությունն այլևս անառարկելի … Read more

15 անձից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված բազմադրվագ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների … Read more

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը՝ ստորև. «Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։ Ամբողջ կյանքում Հայաստանի համար բարիք ստեղծած, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահոված մարդուն, հարյուրավոր գործարար նախագծերի, անհաշվելի բարեգործական նախաձեռնությունների հեղինակ, հազարավոր … Read more

Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք․ Սամվել Կարապետյան

«Գաղտնի պլանով» Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր։ Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը հիմա դարձել է «անգլուխ ձիավոր»։ Այս մասին Կարապետյանն ասաց՝ լրագրողների հետ զրույցում՝ դուրս գալով դատարանի շենքից։ Նա նշեց նաև՝ գնալու են առաջ, շարունակելու են պայքարել, մինչև իշխանափոխությունը կայանա։

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեցին 2 ամսով

Դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանք խափանման միջոցը երկարացրեց երկու ամսով` մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ: Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմանները թողնվեց անփոփոխ:

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է, քննչական կոմիտեից հայտնել են ԶԼՄ-ներին: Ավելի վաղ հայտնել ենք՝ դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում երեկ ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։  

Արմենի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է – Live News

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացրեցին: Արմենի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է` իր հետ բերելով համապատասխան հետևանքներ: Փաշինյանական արդարադատությունը հենց այս դեմքն ունի` աննախադեպ անարդարության և անօրինականության: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան

Դատարանը մեկ ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը • Tribune.am

ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Քննչական մարմնի միջնորդությունը բավարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը 6 անձի հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար … Read more

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը կրկին մեկ ամսով երկարացվեց, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ Քննչական մարմինը ներկայացրել էր Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։