Դատարանը մեկ ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը • Tribune.am

ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Քննչական մարմնի միջնորդությունը բավարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը 6 անձի հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։ Աշոտյանը կալանավորվել է հունիսի 5-ին։

Leave a Comment