«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծին – Live News

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Լուսանը՝ «Խոսրովի անտառում»

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոխցիկները արձանագրել են լուսան։ Հայաստանում մեծությամբ երկրորդ կատվազգին է։ Բնակվում է հիմնականում անտառներում, անտառամերձ ժայռոտ տարածքներում: ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ