Դատապարտել ենք, որ օգնում են փրկել Ալիեւի դեմքը. ԽԱՊԿ նախագահը՝ Շուշիի մեդիաֆորումի մասնակիցների մասին

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ( ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանից, որը Մեդիա կենտրոնում ներկայացնում էր Հայաստանում խոսքի ազատության վիճակը եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները, հետաքրքրվեց՝ չի՞ կարծում, որ Հայաստանը եւ մասնավորապես հայկական լրագրողական կազմակերպությունները պետք է դիրքորոշում արտահայտեն Դմիտրի Գորդոնի, Գելա Վասաձեի, Միխայիլ Գուսմանի եւ Շուշիի մեդիաֆորումի ընթացքում հակահայկական հայտարարություններ անող այլ լրագրողների եւ … Read more

Երբ իրենց մեկնաբանությունները կարդում եմ, ամոթ եմ զգում իրենց փոխարեն. Աշոտ Մելիքյանը՝ Փաշինյանի եւ նրա կնոջ գրառումների մասին

Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ՝ սոցցանցերում արած վիրավորական  արտահայտություններին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ երկրի առաջին դեմքը եւ նրա կինը պետք է ավելի զուսպ եւ ինքնատիրապետող լինեն, օրինակ ծառայեն հասարակության համար:«Այն բառապաշարը, որով Փաշինյանն ու իր կինն արձագանքում են իրենց հասցեին արված վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն … Read more

Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումները 36-ն են, ինչը 11-ով ավել է նախորդ եռամսյակի համեմատ

«Երկրորդ եռամսյակը բավականին լարված էր հասարակական, քաղաքական առումով, դա պայմանավորված էր իրավապահ մարմինների կողմից հրապարակված փաստերով եւ փաստարկներով, որոնք վերաբերում էին ենթադրյալ հեղաշրջմանը, եւ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, եւ երկու բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալումը բավականին թեժ հանրային բանավեճ առաջացրին»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա ձեւակերպմամբ, լարված իրավիճակը … Read more