Մոնիթորինգի կենտրոնը հերքում է «թթվային թունավոր անձրևների» մասին տեղեկությունները

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող «թթվային թունավոր անձրևների» վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվում իրականացված մոնիթորինգի արդյունքներով։ Հաղորդվում է, որ մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։ «Միաժամանակ մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, … Read more

Արմավիրում 345 տափաստանային արտույտ են որսացել․ ՆԳՆ

Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել: ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա … Read more

Արման Թաթոյանը ներկայացրել է «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի հիմնական թեզերը

Արման Թաթոյանը «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում անդրադարձել է իր վարչապետի թեկնածության նպատակներին, խաղաղության, անվտանգության, Սահմանադրության, արտաքին քաղաքականության և երկրի զարգացման վերաբերյալ հիմնական դիրքորոշումներին. Վարչապետի թեկնածու լինելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն … Read more

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում • Tribune.am

Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Ստրասբուրգի լիագումար նիստերի դահլիճում, հայտնում է Եվրոպական խորհրդարանը։ Փաշինյանի ուղերձը տեղի է ունենում Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որը, ակնկալվում է, որ կուրվագծի երկրի արագ զարգացող հարաբերությունների հետագա ընթացքը ԵՄ-ի հետ և խաղաղության գործընթացը հարևան Ադրբեջանի հետ: «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Բաքվի հետ տևական … Read more

ԱԺ-ում Մարտի 8-ի առթիվ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևավճարներ են ստացել

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Կանանց միջազգային տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ՝ Մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին պատգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով։Կարգադրության մեջ մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1.  Ազգային ժողովի կին … Read more

Սպիտակում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի բնակարանային գողություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն: Նախաքննության ընթացքում պլանավորված և իրականացված … Read more

Սովորելու հնարավորություն՝ Եգիպտոսի Սենգոր համալսարանում. ԿԳՄՍՆ

Եգիպտոսի միջազգային ֆրանսախոս Սենգոր համալսարանը հայտարարում է 2026 թ. 21-րդ կուրսի մագիստրոսական ծրագրի մասին (M1): ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այն մեկնարկում է 2026 թ. սեպտեմբերի 20-ին և ներառում է 8 մասնագիտություն: Համալսարանն ապահովում է կեցության վճարը 100 դիմորդի համար: Դիմորդները պետք է դիմումները լրացնեն առցանց մինչ 2026 թ. ապրիլի 30-ը (մագիստրոսական ծրագրի (M1) տեղեկատվական թերթիկը կցվում է):  … Read more

Թուրքիան վեց F-16 կործանիչ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում • Tribune.am

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիան վեց F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր երկուշաբթի օրվանից տեղակայվել են ՀԿԹՀ-ում՝ տարածաշրջանային վերջին իրադարձությունների լույսի ներքո … Read more

Գագիկ Ծառուկյանը Կանանց միամսյակի առթիվ շնորհավորել է աշխատասեր կանանց • Tribune.am

Կանանց միամսյակի շրջանակում Գագիկ Ծառուկյանը այցելել և շնորհավորել է աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։ «Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։ Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է։ Նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ … Read more

Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը

Իրանի Փորձագետների խորհուրդը հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեին՝ նախկին առաջնորդի որդին։ Համապատասխան որոշումը կայացվել է խորհրդի արտահերթ նիստում։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ օդային հարվածների հետևանքով զոհվել էր Իրանի երկարամյա գերագույն առաջնորդը՝ Ալի Խամենեին։ Փորձագետների խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ անդամները միաձայն աջակցել են Մոջթաբա … Read more