ԱԺ-ում Մարտի 8-ի առթիվ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևավճարներ են ստացել

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Կանանց միջազգային տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ՝ Մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին պատգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով։
Կարգադրության մեջ մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1.  Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2.  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում:

Leave a Comment