Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը

Իրանի Փորձագետների խորհուրդը հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեին՝ նախկին առաջնորդի որդին։ Համապատասխան որոշումը կայացվել է խորհրդի արտահերթ նիստում։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ օդային հարվածների հետևանքով զոհվել էր Իրանի երկարամյա գերագույն առաջնորդը՝ Ալի Խամենեին։ Փորձագետների խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ անդամները միաձայն աջակցել են Մոջթաբա Խամենեիի թեկնածությանը։

Leave a Comment