Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատվել է պաշտոնից

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար … Read more

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարզաբանումը՝ ի պատասխան ՀՀ առաջին նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության

Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայնում է, որ 2026 թվականի մարտի 15-ին՝ ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։ «Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ … Read more

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի երկրի նավեր անցել են Հորմուզի նեղուցով

Մի քանի երկրների նավեր Իրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ երկրները Իրանի հետ համակարգմամբ են իրենց նավերն անցկացրել նեղուցով, ինչը, ըստ նրա, վկայում է Իրանի «պատասխանատու մոտեցման» մասին։ Բաղային նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի … Read more

Արտակ Ադամյանը թողնում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։ «Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին մեկ քայլ առաջ կատարեց՝ պաշտոնական խաղերում գրանցելով իր առաջին հաղթանակը և ցույց տալով, որ կանանց … Read more

Հակակոռուպցիոն դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Էրիկ Ալեքսանյանի և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։ Դատարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։  Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը … Read more

Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

Տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։ «Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման … Read more

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում են նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի … Read more