Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում, այլ համախմբում են ուժերը․ Վահե Հովհաննիսյան

Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Կարելի է արձանագրել, որ  «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում  արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները … Read more

Ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում. Իրինա Յոլյան

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ, Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով … Read more

Ըստ Նիկոլ Փաշինյանի` համաներում չի պլանավորվում

Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Վայքի բնակիչների հետ հանդիպմանը։  «Ես նույնպես եղել եմ քրեակատարողական հիմնարկում, համաներմամբ դուրս եմ եկել, սակայն դա եղել է քաղաքական որոշում` միջազգային հանրության ճնշման ներքո։ Երբ խոսքը գնում է համաներման … Read more

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հերթական ոսկին կբերի Հայաստան

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակչում 2 րոպեում հաղթեց վրացի Գեորգի Կոչալիձեին ու հերթական ոսկին կբերի Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայտնենք, որ 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և ավարտել ելույթները ԵԱ-ում: 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը ևս պարտվել է … Read more

Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Ավանեսյան

Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց: Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է՝ 3250 գրամ, 53 սմ: Էլենն ու մեր մյուս բալիկները … Read more

Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Երևանում մարտի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-16-ին`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն … Read more

Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը

Իրաքում ԱՄՆ դեսպանատան տարածքը մարտի 14-ին ենթադրաբար հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղաթիռային հրապարակը խոցվել է հրթիռով»,- հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքցի պաշտոնյաներին։ Լրատվամիջոցը հայտնում է, որ գրոհի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ դեռևս հասանելի չեն։ Հստակ է միայն, որ դեսպանատան տարածքից ծուխ է բարձրանում։ Այս ընթացքում … Read more

Հայոց գրերը այսուհետ կլինեն Եվրոպական խորհրդարանի հարակից տարածքում

Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսությանը զուգահեռ կա նաև մշակութային երկխոսություն: Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է «Արմատագիր-երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը՝ հայոց այբուբենի տառերի ձուլվածքով: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում:

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց. Հակակոռուպցիոն դատարան

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը: Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը:

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ Նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը: «Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր վստահության համար։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և΄ … Read more