Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել. Factor.am

Դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետարանն այս տարածքը 49 տարով տրամադրել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, Կճոյանը պետք է այս հատվածում հանգստի գոտի կազմակերպեր։ Այժմ Գլխավոր դատախազությունը հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցման պահանջ է ներկայացրել դատարան։ Օրեր առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Հիմա էլ … Read more

Տոտալ ձախողում՝ Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանն սկսեց քայլել Գյումրուց և անցած կիրակի օրն իր իշխանավարումը փաստացի ավարտեց Գյումրիում՝ տոտալ ձախողման ենթարկվելով: Նման կարծիքների համար կան չափազանց ծանրակշիռ փաստեր: Նախ՝ եթե Հովհաննավանքի կեղծ «պատարագը» ավելի շատ մինիհանրահավաքի տպավորություն էր թողնում, ապա հաջորդ կիրակիներին նույնիսկ շատ փոքր հանրահավաքի համար համադրելի մարդաքանակ չէր ապահովվում, … Read more

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է. ԹԻՀԿ-ը հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ

Սկսած 2003 թվականից, ամեն տարի դեկտեմբերի 9-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները և հրապարակումները, չնայած պետությունների կառավարությունների, խորհրդարանների, հակակոռուպցիոն մարմինների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից տարվող պայքարին ու ներդրվող ջանքերին` կոռուպցիան շարունակում է մնալ համաշխարհային լուրջ մարտահրավեր՝ խաթարելով քաղաքացիների վստահությունը պետական … Read more

Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել․ «Հրապարակ» • Tribune.am

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության հռչակման օրը, Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական: Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի իրացման հարցերն են։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը … Read more

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա – MediaLab Newsroom-Laboratory

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ … Read more

Ազատե’լ Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, դադարեցնել ՀՀ-ում քաղաքական հետապնդումներն այլախոհների և հոգևորականների նկատմամբ. Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ են անում Գերմանիայի կանցլերին Փաշինյանի հետ քննարկել այս հարցերը

Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերին՝ կոչ անելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները։ Ստորև ներկայացվում է կազմակերպությունների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը։ Բեռլին – Գյոթինգեն – Ֆրանկֆուրտ 2025 թ․ դեկտեմբերի 8 Պարոն դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերց, … Read more

Տրդատ Մեծը հասարակությունից կմեկուսացներ այսօրվա վարչապետին՝ իր հայտարարության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Նա առաջարկում է, որ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, իսկ եկեղեցիներում էլ բարձրացվի ՀՀ դրոշը։ Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի թշնամին է, նրա այս … Read more

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստում է

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ ոչ մի խոչընդոտ չկա, Միքայել Սրբազանի պատշաճ բուժօգնություն ստանալու հարցում, ասում էր անհամբեր սպասում ենք Միքայել Աջապահյանի փաստաբանների դիմումին․«Այն դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել», ասում էր նախարարը: Նախարարի այս պատասխանը խիստ զարմացրել է Միքայել … Read more

Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը, կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթներն ու վերադառնալ կանոնական դաշտ

Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը, կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթներն ու վերադառնալ կանոնական դաշտ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ անդրադառնալով նախօրեին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում անցկացված պատարագին։ «Մայր աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես … Read more

34-ամյա Սերգեյ Մանկոն որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանություն

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված Սերգեյ Մանկոն։Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ՆԳՆ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։