Դեռևս 2012 թվականին Երևանի քաղաքապետարանն այս տարածքը 49 տարով տրամադրել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, Կճոյանը պետք է այս հատվածում հանգստի գոտի կազմակերպեր։ Այժմ Գլխավոր դատախազությունը հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցման պահանջ է ներկայացրել դատարան։
Օրեր առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր․
«Հիմա էլ եմ ասում․ բա մարդը Բենթլի ունենա, Մերսեդես-բենս ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն, սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա՞։ Խելագա՞ր եք։ Չի կարա լինի տենց բան, չի լինելու»։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում