Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում փաստը, որ այս գործողությունը ե՛ւ ապօրինի էր, ե՛ւ անմիտ․ Քամալա Հարիս

«Ամերիկացի ժողովուրդը չի ցանկանում սա, եւ նրանք հոգնել են խաբվելուց»։ Անդրադառնալով շաբաթ օրը Վենեսուելա ԱՄՆ ներխուժմանը՝ X-ում այս մասին գրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2024 թվականի նախագահական ընտրության ժամանակ Դոնալդ Թրամփի մրցակից Քամալա Հարիսը։ «Վենեսուելայում Դոնալդ Թրամփի գործողությունները Ամերիկան ավելի անվտանգ, հզոր կամ մատչելի չեն դարձնում։ Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում … Read more

Դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել է Վենեսուելայի նախագահի ԺՊ

Վենեսուելայի Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարի դերը պետք է ստանձնի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: Գերագույն դատարանը նրան նշանակել է երկրի նախագահի պաշտոնակատար և պարտավորեցրել է պաշտոնը ստանձնել շաբաթ ուշ երեկոյան: ԱՄՆ նախագահը, ըստ էության, աջակցություն է հայտնել Ռոդրիգեսին երեկ երեկոյան ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ նա կարող է կրկին հզորացնել երկիրը: Մինչդեռ Ռոդրիգեսը իր ելույթում հայտարարել է, որ … Read more

Տեսանյութ՝ գազալցակայանի պայթյունի վայրից — MediaNews

Արդեն հայտնել էինք, որ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. հերթափոխի պետը տեղափոխվել է հիվանդանոց։ Ստորև՝ կադրեր են դեպքի վայրից։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Ռեժիմի փոփոխության այս բացահայտ ձգտումն ազդում է ոչ միայն արտերկրում գտնվողների վրա»․ Նյու Յորքի քաղաքապետը՝ Վենեսուելայի առնչությամբ

Հունվար 04,2026 11:42 «Միակողմանի հարձակումն ինքնիշխան պետության վրա պատերազմական գործողություն է եւ դաշնային ու միջազգային իրավունքի խախտում»։ Անդրադառնալով շաբաթ օրը Վենեսուելա ԱՄՆ ներխուժմանը՝ X-ում գրել է պաշտոնը հունվարի 1-ին ստանձնած Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։ Հիշեցնենք․ Վենեսուելայի գերեվարված նախագահին եւ կնոջը մեղադրանք է առաջադրվել հենց Նյու Յորքի դաշնային դատախազության կողմից, այսինքն՝ Նիկոլաս Մադուրոն եւ Սիլիա … Read more

Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար

Հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է … Read more

Անցել է ընդամենը վեց ամիս, ինչ ընկերությունը կառավարվում է ՀԾԿՀ-ի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից և արդեն առկա է կառավարման ճգնաժամ՝ բոլոր ուղղություններով

«Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել վերջին օրերին իշխանական մամուլում և իշխանամերձ սոցիալական հարթակներում տարածվող նյութերին՝ ըստ որոնց «Տաշիր» ընկերությունը վերջին 10 տարիներին ստեղծել է իբր մենաշնորհ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառել է բջիջներ 2-3 անգամ բարձր արժեքով: «Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը․ 1.«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես … Read more

Ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է․ ինչպե՞ս են ԱՄՆ նախագահները շրջանցում Կոնգրեսից թույլատվություն ստանալու կարգը

Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատական անդամ Նենսի Փելոսիի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով Վենեսուելա ԱՄՆ ներխուժումն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանազրկումը անտեսում են երկրի օրենսդրությունը։ «Վենեսուելայում աթոռակալում է ոչ-օրինակարգ ռեժիմ, բայց վարչախումբը Ամերիկայի ազգային անվտանգության հրատապ սպառնալիքների մասին փաստեր չի ներկայացրել՝ հիմնավորելու համար ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը», – գրել է Փելոսին։   Թշնամական գործողություններ պետք է … Read more

«Կարող ես տանկային բրիգադներ, հրետանային դիվիզիաներ ունենալ, առաջնագծում մարտական հերթապահություն ունեցող մեծաթիվ անձնակազմ ու մեծաքանակ սպառազինություն, իսկ խնդիրը լուծվի այլ տեղ ու այլ պայմաններում»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելայի ու նրա նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան ռազմական տեսանկյունից այն բանի հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի մտահղացման, պլանավորման, վարման կանոնները ոչ միայն արմատական փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ից բաց տեքստով անոնսում էին գործողություններ և պարզ է, որ … Read more

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Սպիտակ տունը, հավատարիմ արտասովոր բովանդակությամբ հրապարակումներ պատրաստելու սովորությանը, սոցիալական հարթակներում տարածել է «Եթե չգիտեիք, հիմա գիտեք» վերտառությամբ եւ The Notorious B.I.G-ի Hypnotize ռեփ երգի ուղեկցությամբ տեսահոլովակ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասում է՝ «Արի՛, տա՛ր ինձ։ Այստեղ՝ Միրաֆլորեսում, կսպասեմ քեզ։ Երկար սպասել չտա՛ս, վախկո՛տ»։   Այնուհետեւ, հատված է տեղադրված շաբաթ կեսօրին Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի … Read more

Պայթյուն և հրդեհ Աբովյանի գազալցակայաններից մեկում — MediaNews

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել է Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, նշված վայր … Read more