Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համա

Հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, … Read more

«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է. մարմնի վրա հայտնաբերվել է կրակոցի 3, ավտոմեքենայի վրա՝ կրակոցի 9 հետք. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ` Ռուստամ Ստեփանյանի հայրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վնասվածքներով։ Ըստ … Read more

Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի Թրամփի հետ կքննարկի Ուկրաինան և Գազան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ ջանքերը, ինչպես նաև Գազայի հետ կապված հարցերը: Ուրբաթ օրը Ստամբուլում լրագրողների առջև ելույթ ունենալով՝ Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը առաջիկա օրերին Փարիզում կմասնակցի Ուկրաինային աջակցող երկրների խմբի՝ «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը:

Հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Հունվար 02,2026 16:28 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակում են շուրջօրյա ձմեռային սպասարկումը։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more

Կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական … Read more

Դիվանագիտական սկանդալ՝ Պրահայի և Կիևի միջև

Ուկրաինացի պաշտոնյաները քննադատում են Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի՝ Կիևին սպառազինության մատակարարումները դադարեցնելու մասին հայտարարությունը։ Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը իր չեխ գործընկերոջը մեղադրել է ցինիզմի համար։ «Օկամուրայի ամանորյա ուղերձը տգիտության, ցինիզմի և մանիպուլյացիաների վառ դրսևորում էր։ Մեկ անգամ ևս վիրավորելով Ուկրաինային և ուկրաինացիներին՝ Օկամուրան խայտառակեց Չեխիան ու չեխերին, որոնք շարունակում … Read more

Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ ·

Վարդենիսում օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել։ Աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին։ Սակայն գյուղացիները նկատել են ու երբ փորձել են աղվեսի ձեռքից խլել բադին, աղվեսը թողել է բադի մարմինը, տանելով միայն գլուխը։ Գյուղացիները տեսանյութ տրամադրեցին և պատմեցին, որ սա առաջին դեպքը չէ։ Հատկապես ձմռան ամիսներին աղվեսներն ու գայլերը իջնում են գյուղեր ու վնասում ընտանի … Read more

«Վաշինգտոնի շահերը մեր տարածաշրջանում կարող են տուժել». Լարիջանի

Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղղակի միջամտություն իսլամական հանրապետության ներքին գործերին»։ «Թրամփը պետք է հստակ հասկանա, որ ամերիկյան միջամտությունը մեր ներքին խնդիրներին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ շահերը»,-այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ «Իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի մոտեցումները … Read more

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Opel» … Read more

Ադրբեջանի նախագահի օգնական․ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»․ News.am

«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»։ Այս մասին The Washington Times-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։ Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք … Read more