
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ ջանքերը, ինչպես նաև Գազայի հետ կապված հարցերը:
Ուրբաթ օրը Ստամբուլում լրագրողների առջև ելույթ ունենալով՝ Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը առաջիկա օրերին Փարիզում կմասնակցի Ուկրաինային աջակցող երկրների խմբի՝ «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը: