«Հույս կա, միշտ հույս կա»․ Դանիել սրբազան

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ․ համեցեք աղոթելու։ Քրիստոս մեր մեջ է, ի՞նչ մաղթանք»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել սրբազանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված  եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին վերաբերվող հարցին։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին քրիստոնեական ներում կլինի՞՝ պատասխանեց․ «Եկեք, եկեք աղոթելու։ Հույս կա, միշտ … Read more

Ինչպիսի՞ իրավիճակ է Վրաստանի՝ դեպի Հայաստան եկող ճանապարհներին

Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի Փարավանիի լեռնանցքի հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ տեղեկացնում են, որ բաց է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

«Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն կարող է ինչ-որ թուղթ, ստորագրություն շեղել հավատքի գծից»․ Մամիկոն Ասլանյան

«Օրվա խորհուրդը Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է։ Իսկ Աստծո լույսը հանդիպում է այն հավատավորներին, ովքեր ոչ միայն հավատում են, այլեւ համբերում եւ սպասում են։ Ուստի, չի կարելի շեղվել օրվա խորհրդից։ Քրիստոնեական հանդարտությամբ պետք է վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ։ Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն … Read more

Դավիթ Բաբայանի ազատազրկումն անհամատեղելի է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի՝ Ադրբեջանի պարտավորությունների հետ. պահանջագիր

Պահանջագիր ՄԱԿ–ի աշխատանքային խմբին Արցախի նախկին արտգործնախարարի ազատ արձակման հարցով «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը ներկայացրել է պահանջագիր ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբ՝ խնդրելով Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ազատ արձակումը, ով ներկայումս պահվում է Ադրբեջանի Բաքու քաղաքի չհայտարարված կալանավայրում: Այս պահանջագիրը հաջորդում է 2025 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի դատախազների հայտարարությանը, ըստ որի նրանք … Read more

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»․ Տեր Եսայի

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելու մասին հարցին։ Նա հավելեց՝ Քրիստոնեությունն այն կրոնն է, որը միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս … Read more

Շվեյցարիան սառեցնում է Նիկոլաս Մադուրոյին և նրա հետ կապված անձանց պատկանող ակտիվները

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է սառեցնել ԱՄՆ-ի կողմից ձերբակալված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա հետ կապված անձանց պատկանող բոլոր ակտիվները։ Խորհուրդը, ինչպես նշվել է, ցանկանում է ապահովել, որ «ապօրինի ձեռք բերված ոչ մի ակտիվ հնարավոր չլինի դուրս բերել Շվեյցարիայից»։ Ակտիվների սառեցումը չի վերաբերի Վենեսուելայի գործող կառավարության անդամներին։

Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ․ անցած շաբաթվա ամփոփումը

2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 37, ինչպես նաև՝ … Read more

Առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել, սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը: Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով … Read more

Սիրիան և Իսրայելը վերսկսում են բանակցություններն անվտանգության շուրջ համաձայնության համար

Սիրիան ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները՝ անվտանգության շուրջ համաձայնության հասնելու համար, հայտնել է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը: ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններին Սիրիան ներկայացնում է կառավարական պատվիրակությունը: Բանակցվում է իսրայելական զորքերը հետքաշումն այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը՝ փոխադարձ անվտանգության մասին համաձայնագրի համաձայն: Այս համաձայնագիրը երաշխավորում է Սիրիայի ինքնիշխանությունը:

Լևոն ԺԴ պապը Արամ Ա. Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան համար

ԼԵՒՈՆ ԺԴ. ՊԱՊԻՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐԸ՝ ՈՒՂՂՈՒԱԾ ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Վատիկանի պապական նուիրակ Փաուլօ Արքեպիսկոպոս Պորճիան եւ Հայրապետին փոխանցեց Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին շնորհաւորագիրը, Երկուշաբթի, 5 Յունուար 2026-ի առաւօտեան։ Նամակին մէջ Պապը Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան … Read more