Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ի վճռով՝ բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել էր Իջևանի Թատերական փողոց 18 հասցեում … Read more

«Դուք սատանա եք»․ Անաստաս Իսրայելյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին

Մենք այստեղ զարմանալու բան չունենք։ Նրանց սուտ թեզերն են Արցախը տարել կործանման, նրանց սուտ խոստումներն են ժողովրդին տարել ողբերգության, աղետի ու կործանման․ «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին վերաբերվող հարցին։ Իր համոզմամբ, … Read more

«Նա մաքրում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերն ավերված եկեղեցիներում և մեծարում այն». Կապույտ մզկիթում տեղի ունեցավ նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարների ցուցահանդեսը

Սրտերի հրամանատար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ, Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես, որին մասնակցեցին իրանցիներ, նահատակ գեներալի կյանքի պատմությամբ հետաքրքրվողներ և Իրանի մի շարք հայ բարեկամներ։ Արարողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Շիրղոլամին, ողջունելով հյուրերին և շնորհավորելով Իմամ Ալիի ծննդյան և Հայրության օրվա կապակցությամբ, նշեց. «Նահատակ … Read more

Իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով․ «Միասնության թևեր»

Շնորհավորում ենք մեր ժողովրդին և բոլոր հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի առթիվ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան փրկարար խորհրդով։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության խորհուրդը մեզ հիշեցնում է, որ իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով։ Դարերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի, … Read more

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբանի բողոքի որոշման հրապարակումը

Հունվար 05,2026 18:46 Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի վերաքննիչ բողոքի որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ այն հրապարակվելու է այսօր՝ հունվարի 5-ին։ Թե ի՞նչ պատճառով է հետաձգվել որոշման հրապարակումը՝ Արսեն Բաբայանը տեղյակ չէր։ Նա նաեւ … Read more

Բայց միշտ կա վերջին հնարավորությունը՝ գիտակցումը․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում։Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու խիստ կերպով։Բայց ամեն ինչ … Read more

ԵՄ 26 երկիր զսպվածության և Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից խուսափելու կոչ է արել

Եվրամիության 26 երկրներ հորդորել են ցուցաբերել զսպվածություն և խուսափել Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից։ Արձանագրելով, որ Բրյուսելը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչել որպես լեգիտիմ ընտրված առաջնորդ, հայտարարությունը միաժամանակ ընդգծում է, թե «ամեն դեպքում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը», հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները այս հարցում հատուկ պատասխանատվություն ունեն։ «ԵՄ-ն համամիտ է կազմակերպված … Read more

«Հույս կա, միշտ հույս կա»․ Դանիել սրբազան

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ․ համեցեք աղոթելու։ Քրիստոս մեր մեջ է, ի՞նչ մաղթանք»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել սրբազանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված  եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին վերաբերվող հարցին։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին քրիստոնեական ներում կլինի՞՝ պատասխանեց․ «Եկեք, եկեք աղոթելու։ Հույս կա, միշտ … Read more

Ինչպիսի՞ իրավիճակ է Վրաստանի՝ դեպի Հայաստան եկող ճանապարհներին

Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի Փարավանիի լեռնանցքի հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ տեղեկացնում են, որ բաց է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

«Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն կարող է ինչ-որ թուղթ, ստորագրություն շեղել հավատքի գծից»․ Մամիկոն Ասլանյան

«Օրվա խորհուրդը Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է։ Իսկ Աստծո լույսը հանդիպում է այն հավատավորներին, ովքեր ոչ միայն հավատում են, այլեւ համբերում եւ սպասում են։ Ուստի, չի կարելի շեղվել օրվա խորհրդից։ Քրիստոնեական հանդարտությամբ պետք է վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ։ Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն … Read more