ԱՄՆ-ն քայքայում է համաշխարհային կարգը՝ վերածելով «ավազակների որջի»․ Գերմանիայի նախագահը քննադատել է Թրամփին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը․ գրում է Reuters գործակալությունը։ Շտայնմայերը կոչ է արել աշխարհին թույլ չտալ, որ համաշխարհային կարգը քայքայվի՝ վերածվելով «ավազակների որջի», որտեղ անբարեխիղճները վերցնում են այն, ինչ ուզում են։ Շտայնմայերը, որը նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը, նշել է, որ համաշխարհային ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման … Read more

Շահրամանյանը պնդում է՝ իրեն զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքում

Արցախի վերջին նախագահն այսօր դատարանում մեկ անգամ ևս պնդել է՝ պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու Կրթության և գիտության նախարարությունը զրպարտել են իրեն, երբ Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքում իրեն են վերագրել Արցախի լուծարումը: Դասագրքի այս մասի հեղինակ Նժդեհ Հովսեփյանն, իր հերթին, հակառակն է ներկայացրել, հիշեցրել, որ իր աղբյուրը եղել է Արցախի տեղեկավական շտաբը, որն էլ 2023-ի … Read more

«ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները, դրա համար էլ քաղաքացիներն ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել»․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Ամանորի գիշերը Հայաստանի մի շարք մարզերում ու Երեւանի համայնքներում հոսանքազրկումներ արձանագրվեցին։ Հարցին՝ արդեն մոտ կես տարի է՝ ՀԵՑ-ը խլել են գործարար Սամվել Կարապետյանից, ինչո՞ւ աշխատանք չեն տարել, որ հոսանքազրկումներ չլինեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այն փաստը, որ եղել են մարդիկ, … Read more

Թուրքիան հայտարարում է՝ եթե Սիրիան օգնություն խնդրի, կտրամադրի անհրաժեշտ աջակցություն

Եթե Սիրիան խնդրի օգնություն, Թուրքիան կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը: Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հալեպի գործողությունը «ամբողջությամբ իրականացրել է սիրիական բանակը», ինչը ենթադրում է, որ Թուրքիայի մասնակցությունը բացակայում է։ Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են: Բախումներ ընթանում են … Read more

Ֆերմերները տրակտորներով գրոհել են Փարիզը

Ֆրանսիացի ֆերմերները մոտ 100 տրակտորով փորձել են ներխուժել Փարիզի կենտրոն․ գրում է Euronews-ը։Ֆերմերները բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ (Մերկոսուր) ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու ԵՄ մտադրության դեմ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մոտ 20 տրակտոր կարողացել է անցնել ոստիկանական արգելապատնեշները՝ մտնելով մայրաքաղաքի կենտրոն։ Նշվում է, որ տրակտորներից մի քանիսը գտնվում է Հաղթանակի կամարի … Read more

Փաշինյանը խուսափեց հարցերից՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին Ադրբեջանի ասպատակություններից, եւ ի՞նչ կանի, եթե վեհափառը միջազգային դատարան ներկայացրած հայցերը հետ չվերցնի

Այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին փրկել Ադրբեջանի ասպատակություններից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եկեղեցու «բարենորոգման ու փրկության» ծրագիր է իրականացնում։ Զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները Արցախի տարածքում ամենօրյա ռեժիմով ոչնչացնում, պղծում կամ յուրացնում են հայկական հազարամյա վանքերն ու եկեղեցիները, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանին հարցրինք՝ չի … Read more

Փաշինյան. Բիզնեսներին տրվող արտոնությունների համակարգն ինքնաշխատ է, Կառավարությունը ստուգում է տվյալները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով բիզնեսներին տրվող արտոնությունների հարցին, պնդեց՝ համակարգն ինքնաշխատ է, Կառավարությունը ստուգում է, թե արդյոք ընկերությունների ներկայացրած տվյալներն իրականությանը համապատասխանում են. – «Եվ եթե համապատասխանում են իրականությանը, Կառավարությունն իրավունք չունի էդ արտոնությունն իր իսկ որոշման համաձայն չտալ»: «Ազատություն»-ը, մինչդեռ, պարզել էր՝ արտոնություններ են ստանում իրենց հասույթների մասին իրականությանը չհամապատասխանող՝ Պետական … Read more

Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան. Մարիաննա Ղահրամանյան

Հունվար 08,2026 14:45 «Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան: Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքները բազմաթիվ … Read more

Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վաճառելու ու ինչ գնելու հարցով են հետաքրքրված»,- նշել է նա։ Փաշինյանը խոստացել է, որ հենց նորություններ լինեն՝ հանրությանը կիրազեկեն։ «Գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանցվել իրար, քննարկում կա, դեռ ուսումնասիրում են»,- հավելել է նա։ Մի մոռացեք … Read more

Թուրքիան կարող է Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո խաղաղապահ ուժեր ուղարկել

Թուրքիան կարող է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարի հաստատումից հետո։ Այս մասին նշվել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը նշել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել մշտական հրադադարի ապահովմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնություններին։ Այս համատեքստում՝ ընդգծվել է, որ Թուրքիան միացել է «Կամավորների կոալիցիային»