Ալիև. Հուսով եմ՝ այս տարի մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը

«Հուսով եմ՝ այս տարի մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Խաղաղության համաձայնագրի ստորագրման տեսանկյունից, ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կփոփոխվի Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը վերացնելու համար, որն այդ փաստաթղթում է արդեն երեք տասնամյակ։ Հենց դա չլինի, հաջորդ օրը պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Սակայն, մինչ այդ, … Read more

CCAF-ը խիստ դատապարտում է Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ «Ափսոսում և ամենախիստ ձևով դատապարտում է» Հայաստանում Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները։ CCAF-ի գնահատմամբ՝ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ նախաձեռնված դատական գործընթացների պատճառով, որոնք, ինչպես ընդգծվում է, պատկանում են … Read more

Քննադատում են մեզ ադրբեջանցիների հետ հանդիպելու համար, բայց մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը․ Արեգ Քոչինյան

Շատ հաճախ մենք տեսնում ենք այսպիսի քննադատություն․ «Դուք, ինչ է, փորձում եք անցյալը ջնջե՞լ, դուք, ինչ է, փորձում եք մեր ցավը մոռանա՞լ, դուք, ինչ է, փորձում եք խմբագրե՞լ» և այլն և այլն։ Այստեղ ես շատ կարևոր եմ համարում արձանագրել մի բան, որ որևիցե պահի մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, մոռացության … Read more

Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ

Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը, «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն … Read more

Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության՝ դատարանի կողմից բավարարված հայցը մտավ օրինական ուժի մեջ։ «Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և … Read more

ՔՊ-ի 1-ին համարում Փաշինյանն է, նրա օգտին չի քվեարկել 38 կուսակցական

Շուրջ 3 օր տևած ներկուսակցական ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 274 հոգանոց նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամենաշատը ՔՊ-ականները հենց նրա օգտին են քվեարկել: Անցած շաբաթավերջին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական: 932 վավեր քվեաթերթիկներից 894-ը Նիկոլ Փաշինյանի օգտին է եղել: Այսինքն՝ շուրջ 1000 մասնակիցներից ընդամենը 38 կուսակցական է նախընտրել չքվեարկել Փաշինյանի … Read more

Օդում կախված է ոչ միայն գերիների հարցը, այլև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանցիների դուրս գալը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին ու դրա մասին Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունը ցույց տվեց՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը ֆորմալ առումով է բարձրաձայնել թեման, որպեսզի  «խնամքով շրջանցեն» այն։ «Ադրբեջանի ղեկավարն ըստ էության ցույց տվեց, որ այդ թեման … Read more

Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է․ Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։  Նրա խոսքով՝ ՀՀ-ն «խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ներդրումների վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր։ «Ըստ էության՝ Հայաստանն արդեն իսկ ապաշրջափակվում է և ապաշրջափակվել է որոշ չափով»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ն շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում՝ հատկապես … Read more

Նարեկ Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի առաջին համարը․ ինչ կարգավիճակ կունենա նա

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը»։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանը կունենա անցումային համակարգողի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ այս ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի գործող օրենսդրությամբ, սակայն, նա չի կարող լինել … Read more

«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

2023 թ. ապրիլին մենք մեկնարկեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով դրա միջոցով պաշտպանել վիրավոր Արցախը, ինչպես նաև հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թեև մենք քաղաքացիների հսկայական աջակցություն ստացանք, գործող թրքահաճո վարչախումբը Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը, փորձելով առհավետ փակել Արցախի էջը․ այս մասին գրել է Ավետիք Չալաբյանը։ «2024 թ. սեպտեմբերին մենք վերակազմավորվեցինք՝ … Read more