Այսօր նախատեսված է Խաղաղության խորհրդի առաջին նիստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ այսօր տեղի կունենա Խաղաղության խորհրդի առաջին նիստը: Ակնկալվում է, որ կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։ Սպասվում է, որ խորհուրդը կքննարկի Գազայի ապագայի վերաբերյալ չլուծված հարցերը՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինաթափումը, վերականգնման հիմնադրամի չափը և պատերազմից ծանր տուժած բնակչությանը մարդասիրական օգնության հոսքը: Թրամփի Խաղաղության խորհրդում է նաև Իսրայելը, սակայն … Read more

Հայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ

Հռոմում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6-ի շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ մասնակցել է «Ագրոսննդային համակարգերը գործողության մեջ հանուն բնության» խորագրով հատուկ բարձր մակարդակի միջոցառմանը և հանդես է եկել բացման խոսքով։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր … Read more

ՀԷՑ-ը 691 մլն դոլարի չափով երաշխավորություններ է տրամադրել «Տաշիր»-ի հետ փոխկապակցված կազմակերպություններին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել և հիշեցրել, որ նախորդիվ խոսել է, թե ինչ մեխանիզմներով են ՀԷՑ-ի միջոցները դուրս բերվել համակարգից։ «Այս մասում արդեն կանդրադառնամ ոչ թե պարզապես վատ կառավարման, այլ հանրային նշանակության ամբողջ համակարգը անձնական բիզնես շահերին ծառայեցնելու հարցին։ ՀԷՑ-ը 691 մլն դոլարի չափով երաշխավորություններ է տրամադրել … Read more

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են — MediaNews

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

ԱՄՆ դեմոկրատ սենատորները կոչ են անում մեծացնել էներգետիկ ճնշումը ՌԴ-ի վրա

Ամերիկացի դեմոկրատ սենատորները, որոնք այցելում են Ուկրաինա և հարևան երկրներ, չորեքշաբթի օրը կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, չբավարարվել բանակցություններով: Նրանք խոստացել են հասնել նոր կոշտ էներգետիկ պատժամիջոցների և այլ օրենսդրական ակտերի ներդրմանը, որպեսզի ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա և ստիպեն նրան դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ: «Մենք միակարծիք ենք, որ այն երկրներին, որոնք գնում … Read more

ՀՀ երկաթուղիների կառավարումը ՌԴ-ից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ Շոյգու

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին Հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է, կառուցված համակարգը դրանից հետո կարող է «մեկ գիշերում փլուզվել», ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: «Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային … Read more

ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերի մեծամասնությունը Սիրիայից. BBC

ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դուրս բերել իր մնացած զորքերի մեծ մասը Սիրիայից, BBC-ին հայտնել Է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը: Նա նշել է՝ քանի որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է գլխավորել ահաբեկչության դեմ պայքարը, ԱՄՆ-ի «մասշտաբային» ռազմական ներկայությունն այլևս չի պահանջվում: Ամերիկյան զորքերը Սիրիայում են 2015 թվականից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությանը հակազդելու … Read more

Գերմանիան դիտարկում է մեծ քանակությամբ ամերիկյան F-35-ի ձեռքբերումը

Գերմանիան դիտարկում է մեծ քանակությամբ ամերիկյան արտադրության F-35 պատվիրել, Reuters-ին երկու աղբյուր է հայտնել: Նշվում է, որ այս քայլը կմեծացնի Բեռլինի կախվածությունն ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներից: Գերմանիան 35 ինքնաթիռ է գնել 2022 թվականին, դրանց մատակարարումները պետք է սկսվեն այս տարի ավելի ուշ: Հոկտեմբերին Գերմանիայի խորհրդարանի աղբյուրը հայտնել էր, որ պաշտպանության նախարարը մտադիր է պատվիրել ևս 15 … Read more

ԱՄՆ ռազմական պատվիրակությունը և Վենեսուելայի ղեկավարությունը պայմանավորվել են թմրանյութերի դեմ պայքարի շուրջ

Լատինական Ամերիկայում ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը և Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ Ջոզեֆ Հումայրը չորեքշաբթի անակնկալ այց են կատարել Վենեսուելա՝ անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների համար, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները: Սա ԱՄՆ-ի ռազմական պատվիրակության առաջին այցն է Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին անցյալ ամիս ԱՄՆ տեղափոխելուց և մեղադրանք առաջադրելուց ի վեր: Վենեսուելայի կառավարությունը հայտնել … Read more

Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանում՝ Աջափնյակում երեկ տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն: Այն նախաձեռնվել է սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Երևանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, նախնական տվյալներով՝ վեցը՝ … Read more