Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը ռեակտորի անսարքության պատճառով

Վերագործարկումից ժամեր անց Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի գործունեությունը․ գրում է BBC-ն։ Տոկիոյի Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանում «ռեակտորի գործարկման ընթացքում» տագնապ է հնչել, սակայն ռեակտորը մնացել է «կայուն», ասել է Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերության (Tepco) մամուլի խոսնակ Տակաշի Կոբայաշին։ Վեցերորդ ռեակտորը չորեքշաբթի վերագործարկվել է նախատեսվածից մեկ օր ուշ՝ ազդանշանային համակարգի անսարքության պատճառով։ Սա ատոմակայանի առաջին ռեակտորն էր, … Read more

Մեծ Բրիտանիան դեռևս չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Մեծ Բրիտանիան դեռևս չի միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին», քանի որ մտահոգություններ կան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության վերաբերյալ․ գրում է BBC-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերին։ Քուփերը BBC-ին ասել է, որ Մեծ Բրիտանիան ստացել է խորհրդին միանալու հրավեր, սակայն «այսօր ստորագրող կողմերից մեկը չի լինի» Դավոսում կայանալիք … Read more

Եպիսկոպոսաց ժողովի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով. Մայր Աթոռ

Հարկ չկա փորձել ձախողել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները, հայտարարում է Մայր Աթոռը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների հայտարարությանը: Նախօրեին նրանք հայտարարել են, որ չեն մասնակցելու Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Եպիսկոպոսաց ժողովին և կոչ արել, որ չեղարկեն այդ որոշումը: Կառավարության ղեկավարի հետ խորհուրդ ձևավորած տասը հոգևորականները համարում … Read more

Գագիկ Սարգսյան. «Տիկին Անդրեասյան, նամակը վաղուց ուղարկել ենք, միգուցե հայտնե՞ք ձեր դիրքորոշումը հայտնի դեպքի հետ կապված»

Հայաստանի դահուկային մարզաձեւերի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկի՝ իրենց ֆեդերացիային հատկացվող պետական աջակցության չափի մասին հարցին եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պատասխանին եւ նշեց, որ նրանք ուզում են մարդկանց շփոթության, թյուրիմացության մեջ գցել։ Մինչեւ բուն թեմայի մասին խոսելը՝ Գագիկ Սարգսյանը հիշեցրեց. «Վերջերս … Read more

Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը. ներկա է ՀՀ վարչապետը

Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը: Այն ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, ով էլ հրավիրել է մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս Խաղաղության խորհուրդը Թրամփի՝ Գազայի հատվածը կառավարելու ծրագրի մի մասն է, սակայն քննարկվում է այն այլ թեժ կետերում, ինչպիսին է … Read more

Դանիան պնդում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարն իրենց անունից բանակցելու իրավունք չունի

Դանիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գրենլանդիայի հարցում Կոպենհագենի անունից բանակցելու որևէ լիազորություն չունի։ Այս մասին այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսենը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի և ԱՄՆ նախագահի միջև երեկ երեկոյան կայացած բանակցությունները։ «Մեր կարմիր գծերը շատ հստակ են։ Մեր թագավորության որևէ հատվածի հանդեպ ինքնիշխանությունից … Read more

«Ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը և ամբողջ աշխարհի առջև լեգիտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը, հատուկ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության ձգտելու համար։ «Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին։ … Read more

Սեփական պատմական շարունակականությունից կտրվելով՝ Հայաստանը կարող է թուլացնել իր հիմնական առավելություններից մեկը. Արմեն Հարությունյան

«Իրական Հայաստան» հասկացությունը․ հայկական պետականության խնդրահարույց վերաիմաստավորում. Արմեն Հարությունյան Ֆրանսահայ Armenews կայքը հրապարակել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015-2025թթ. դատավոր Արմեն Հարությունյանի հոդվածը՝ ««Իրական Հայաստան» հասկացությունը․ հայկական պետականության խնդրահարույց վերաիմաստավորում» վերնագրով, որը ներկայացվում է թարգմանաբար. Ինքնիշխան պետություն ունենալու ձգտումը ժողովուրդների քաղաքական պատմության մեջ արտառոց երևույթ չէ։ Սակայն պետությունների պատմության և դրանց ուսումնասիրության … Read more

ՌԴ-ն առկա քաղաքական մթնոլորտը համարում է նշան, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Եվրոպան գտնվում են քաոսի մեջ, փլուզման եզրին

Եվրոպան բարձր տագնապի մեջ է ՆԱՏՕ-ի օդային տարածքի մի շարք խախտումներից հետո, ինչն առաջնորդներին դրդել է համաձայնության գալ «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու շուրջ՝ անօդաչու թռչող սարքերն ավելի լավ հայտնաբերելու, հետևելու և խափանելու համար․ գրել է Euronews-ը։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով՝ անօդաչու թռչող սարքերի՝ Ֆինլանդիա մուտք գործելու ռիսկը մեծանում է․ AFP լրատվական գործակալությանը հայտնել է … Read more

Ադրբեջանի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Կողմերը նշել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ գործող գործընկերության շրջանակներում իրականացվող երկխոսությունը և փոխադարձ գործունեությունը դրական ներդրում են ունենում տարածաշրջանային անվտանգության մեջ։ Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և … Read more