Մոդրիչը թոփ ակումբում կարիերան շարունակելու տարբերակ ունի․ հայտնի են մանրամասները

Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որն օրեր առաջ հայտարարեց «արքայական» ակումբից հեռանալու մասին, կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է 39-ամյա խորվաթ կիսապաշտպանի հետ համագործակցությամբ։ «Ներաձուրիները» կարող են Մոդրիչին ձեռք բերել որպես ազատ գործակալ։ Հիշեցնենք, որ Լուկան Մադրիդյան գրանդում խաղում է 2012 թվականից։ «Արքայական» … Read more

Մոդրիչը հրաժեշտի ելույթ ունեցավ Սանտիագո Բեռնաբեուում — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում անցկացրեց իր վերջին խաղը «արքայական» ակումբի կազմում։ Լա լիգայի 38-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո (2։0) 39-ամյա ֆուտբոլիստը դիմեց «սերուցքայինների» երկրպագուներին։ «Ես կավարտեմ մի արտահայտությամբ, որն ինձ շատ է դուր գալիս. մի՛ լացիր, որովհետև դա ավարտվեց, այլ ժպտա, որովհետև դա տեղի ունեցավ։ Կեցցե՛ «Ռեալ Մադրիդը» … Read more

Հայտնի է, թե որտեղ է կարիերան շարունակելու Մոդրիչը — Armsport.am

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պայմանագիր կստորագրի MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հետ, հայտնում է El Mundo Deportivo-ն։ Հինգշաբթի օրը Մոդրիչը հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին՝ ակումբային աշխարհի առաջնության ավարտից հետո։ Ըստ հրապարակման՝ 39-ամյա ֆուբոլիստը «Ինտեր Մայամիի» հետ կնքելու է մեկամյա պայմանագիր՝ 2.5 միլիոն դոլար արժեքով։ Նշվում է, որ ապրիլին հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է ակումբի … Read more

Մոդրիչը ցանկանում էր մնալ Ռեալում, սակայն սերուցքայիններն այլ ծրագրեր ունեին

39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նախատեսում էր շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալում», սակայն ակումբը որոշել է երիտասարդացնել կազմը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Խորվաթ ֆուտբոլիստը հարգանքով ընդունել է ղեկավարության որոշումը։ «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Մոդրիչի հեռանալու մասին մայիսի 22-ին։ Նա կլքի ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտին՝ ակումբային աշխարհի առաջնությունից հետո, որը տեղի կունենա ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի … Read more

Ով կփոխարինի Մոդրիչին Ռեալում․ ինչ է հայտնի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսով և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Էսեկիել Պալասիոսով՝ Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո, հայտնում է Cadena SER-ը։ Հինգշաբթի օրը մադրիդյան ակումբի 39-ամյա ավագ Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ կլքի «Ռեալը» 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ Աղբյուրի համաձայն՝ Ֆերնանդեսն ու Պալասիոսը դիտարկվում են որպես Մոդրիչի փոխարինողներ։ Պալասիոսն ավելի վաղ … Read more

Նրա ժառանգությունը հավերժ կմնա․ Պերեսը՝ Մոդրիչի մասին — Armsport.am

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալը ակումբից՝ ակումբային ԱԱ-ից հետո։ «Լուկա Մոդրիչը հավերժ կմնա ակումբի բոլոր երկրպագուների սրտերում որպես եզակի և օրինակելի ֆուտբոլիստ, որը միշտ ներկայացրել է «Ռեալ Մադրիդի» արժեքները։ Նրա ֆուտբոլը նրան սիրելի է դարձրել «Ռեալ Մադրիդի» երկրպագուների և ամբողջ աշխարհի երկրպագուների համար։ Նրա ժառանգությունը հավերժ կմնա», — Պերեսի … Read more

Ես հեռանում եմ լի սրտով․ Մոդրիչը կլքի Ռեալը ակումբային ԱԱ-ից հետո — Armsport.am

Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարեց «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ «Սիրելի՛ «Ռեալ Մադրիդի» երկրպագուներ, ժամանակը եկել է։ Մի պահ, որը երբեք չէի ցանկացել, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը «Սանտիագո Բերնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը կրելու … Read more

Ինչ ապագա է սպասվում Մոդրիչին․ մանրամասնում են իսպանական ԶԼՄ-ները — Armsport.am

Ըստ COPE-ի՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո: Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա խորվաթ ֆուտբոլիստը մտադիր է առաջիկա հանգստյան օրերին հայտարարել իր հեռանալու մասին և հրաժեշտ տալ երկրպագուներին, եթե վերջին պահին պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնություն չհաստատվի: Հնարավոր է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և Մոդրիչը միաժամանակ հայտարարեն իրենց հեռանալու … Read more

Նոր տեղեկություններ՝ Մոդրիչի ապագայի վերաբերյալ — Armsport.am

Խորվաթ փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է ևս որոշ ժամանակ մնալ «Ռեալ Մադրիդում»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի և ֆուտբոլիստի միջև կկնքվի նոր մեկ տարվա պայմանագիր։ Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է հաջորդ ամսվա վերջին։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանը մադրիդյան թիմում հանդես է գալի 2012 թվականից։ Իսպանիայի առաջնության ընթացիկ … Read more