Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների լավագույն շահը իրենց հայրենիքում սեփական ինքնությամբ ազատ ապրելու իրավունքի երաշխավորումն է

Հունիսի 4-ը բռնության և ագրեսիայի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 4-ը սահմանեց որպես բռնության և ագրեսիայի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել պատերազմական հանցանքների, էթնիկ զտումների, բռնի տեղահանությունների պատճառով երեխաների կրած ֆիզիկական, հոգեբանական, հուզական տառապանքները և բարձրացնել միջազգային իրազեկվածությունը նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության հարցում։ … Read more

ԵԱՀԿ խորհրդաժողովում Անդրանիկ Գրիգորյանը կարևոր է համարել նաև ԼՂ տարածքի իսլամացման քաղաքականության դատապարտումը

Հունիսի 3-ին, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, ԵԱՀԿ (OSCE / Supplementary Human Dimension Meeting) խորհրդաժողովի՝ «Արձագանք. ներգրավվածության խթանում, միջկրոնական և միջմշակութային երկխոսություն՝ համագործակցության միջոցով» թեմայով քննարկումների համատեքստում անցկացվող միջոցառումների շրջանակում, մասնակցել է «Հանցագործությունների ակունքները. Ադրբեջանի պետական հովանավորչությամբ իրականացվող խտրականությունն ու էթնիկ զտումները հայերի նկատմամբ» աշխատաժողովին։ Միջոցառման շրջանակում Միության նախագահը քննարկումներ է ունեցել … Read more

Հունիսի 2-ը Արցախի դրոշի օրն է

Հունիսի 2-ը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դրոշի օրն է։1992 թվականի հունիսի 2-ին Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ ընդունվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պետական դրոշը՝ որպես անկախ պետականության խորհրդանիշ և առաջին անգամ բարձրացվել Ստեփանակերտում՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքի վրա։ Դրոշի հեղինակն է սփյուռքահայ նկարիչ Վահե Ֆաթթալը։ Դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ … Read more

Տարակուսելի է, որ Ադրբեջանի նախագահը, որտեղ քրիստոնեության դեմ պայքարը պետական առաջնահերթություն է, խոսում է կրոնական հանդուրժողականության մասին. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Մայիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում կայացած «Իսլամաֆոբիա. նախապաշարմունքների բացահայտում և խարանների ոչնչացում» թեմայով միջազգային գիտական ​​համաժողովին, նշելով որ իսլամի դեմ ատելությունն ու թշնամանքը, մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականությունը համակարգված բնույթ են ստանում համաշխարհային մակարդակում։ Նա նաև հավելել է, որ «օկուպացիայի» (իրականում Արցախի Հանրապետության անկախության, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակաշրջանում) ընթացքում ոչնչացվել … Read more

«ՄԱԿ-ի ՀԿ-ների հանձնաժողովին հորդորում ենք մերժել Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը»

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի նիստում պաշտոնական բողոք է ներկայացրել՝ ուղղված «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (Christian Solidarity International, CSI) կազմակերպության դեմ, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի (ECOSOC) խորհրդատվական կարգավիճակ ունեցող անկախ իրավապաշտպան կազմակերպություն։ Ադրբեջանի պահանջը միտված է վերանայել CSI-ի այդ կարգավիճակը՝ պատճառաբանելով, թե վերջինս քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ է իրականացնում, … Read more

«Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը Լեռնային Ղարաբաղում՝ հետագա ոչնչացումները կանխելու և առկա ժառանգությունը փաստագրելու համար, Ադրբեջանը ինքն է խոսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրականացման մասին և այն էլ Հայաստանում». հայտարարություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով Եվրոպական Խորհրդարանի զեկույցներն ու բանաձևերը, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումները, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության կանխամտածված, ռասայական ատելության հիմքով ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման մասին՝ ուղերձ է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սույն թվականի մայիսի 21-ին անցկացվող խորհրդաժողովին, նշելով, որ «Հայաստանը պետք է հրաժարվի հարևան … Read more