«Տանկերի մի մասը խափանված էին, հին էին, նախորդ պատերազմից էին մնացել»․ Ի՞նչ է պատմում «Լելե Թեփե»-ի գործով վկան

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր տեղի ունեցավ «Լելե Թեփե»-ի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն անցել է վկաների հարցաքննության փուլին, այսօրվա նիստում հարցաքննվեց 2020 թվականի պատերազմի մասնակից զինծառայողներից մեկը։ Վկա Հակոբյանը պատմեց, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 5-ի գիշերվանից մինչեւ հոկտեմբերի 7-ը, երբ նախատեսված էր հակահարձակման գործողություն իրականացնել։ Նա … Read more

«Տանկը կողաշրջվել էր, պարոն Մնացականյանը փորձում էր անձնակազմին դուրս բերել». «Լելե Թեփե»-ի գործով հարցաքննվում են վկաները

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր շարունակվում է «Լելե Թեփե»-ի գործով դատական նիստը։  Այսօրվա նիստում հարցաքննվում են վկաները։ Այս գործով վկա` 2020 թվականի պատերազմի մասնակից զինծառայողներից մեկը մանրամասներ պատմեց հոկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածի ռազմական գործողությունների մասին։ Նա ասաց, որ իրենց գործողությունների ժամանակ հրամանատարական կազմից տեսել է տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանին, որն … Read more

«Մեղադրանքն անհիմն է». Լելե Թեփեի գործի պաշտպանության կողմի պարզաբանումը

Լելե Թեփեի գործի պաշտպանության կողմի պարզաբանումը Սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրվել է հրապարակում՝ «44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան» վերտառությամբ: Այս հրապարակումը ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության համատեղ «օպերացիայի» 2-րդ հատվածն է, քանի որ դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 13-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում ներկայացվել և … Read more