Պետությունն անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը․ Տեր Տիրատուր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն, այս մասին գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։ Տեր Հայրն ընդգծել է՝ սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցին, այլև … Read more

Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 29-ին Գյումրիի Խմելնիցկու փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 21-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

ՀՀ դատարանների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչել Մայր Աթոռի որոշումները, ՀՀ Սահմանադրության խախտում է

«Amsterdam & Partners» իրավաբանական ընկերությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական և քաղաքական միջամտությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։ «Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-30-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,9 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,5 դեպք՝ հոգեկան ներգործության,4 դեպք՝ խարդախության,3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, … Read more

Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հունվարի 14-ին՝ ժամը 13․38-ին, Համայնային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպած չեն եղել, իսկ դրամապանակում կար 250 հազար դրամ։Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Ըստ ստացված տեղեկության՝ գողությունը կատարել էին 50 և … Read more

Նարեկի գործով քննիչի, դատախազի ու դատավորի համար ամեն ինչից վեր քաղաքական հանձնարարություններն են․ պատգամավոր

Դատական նիստին Նարեկ Սամսոնյանը չեկավ․ նրան անվասայլակով, բառիս բուն իմաստով, բերեցին. Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Թեև ես հիվանդանոցում նրան այդ կարգավիճակով տեսել էի ու գիտեի դրա պատճառները, բայց խոսելս ու գրելս չէր գալիս։ Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել՝ սրտի հետ … Read more

Անահիտ Մանասյանը Մատենադարանում մասնակցել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ցուցադրությանը

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագրի շրջանակում կազմակերպված ցուցադրությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել նման կարևոր նախաձեռնություն իրականություն դարձնելու համար. «Ուրախ եմ գիտակցել, որ մենք … Read more

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Գորիսի ողբերգական միջադեպից. Լուսանկար ·

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «պոլիտրավմա, բազմաբեկորային … Read more

Դուք փտած գերեզմաններ եք, և ես ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն», ինչպիսին այսօր Հայաստանում է․ Բագրատ սրբազան

Լսեցի և կարդացի ձեր զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է լիարժեք մոնիթորինգի ընթացակարգի ներքո գտնվող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին․ կալամավայրից գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Մասնավորապես ցանկանում եմ անդրադառնալ այն ձևակերպմանը, ըստ որի դուք «խորապես մտահոգված եք … Իշխանությունը զավթելու վերաբերյալ մի քանի հոգևորականների կողմից կազմակերպված դավադրությունների մասին հաղորդումներով»։ Նախ՝ ակնհայտ է, որ դուք անաչառ … Read more

Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդության մասին նոր մանրամասներ են ներկայացվել

Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդության մասին փաստաբան Արսեն Բաբայանը նոր մանրամասներ է հայտնում․ «Ցերեկը, երբ գրեցի, որ վաղը նիստը պիտի լինի՝ չէի ուզում լրացուցիչ տեղեկություններ հայտնել արդեն երևացող դատարանի ընտրության որոշ խարդավանքների մասին, քանի որ մտածում էի, թե գուցե հետագայում այլ հանգամանքներ պարզեմ։ Բայց այլևս գոնե ինձ հաար ամեն բան պարզ է ու կմանրամասնեմ։ Նախ … Read more