Աջափնյակի uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանում խոշոր խուզարկություններ են՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների գործով:

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

2026 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով մեծաթիվ քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում … Read more

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ – EU

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Երևանի մի շարք հատվածներում խուզարկություններ են իրականացնում։ ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով։ «ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- հայտնեցին կառույցից: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում։ Related … Read more

Աջափնյակում տեղի ունեցածի առթիվ 20-ից ավելի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12 անձի, նաև միջադեպի մասնակից ևս 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ հայտնում են Քննչական կոմիտեից։ Կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով 1 անձի սպանություն, նաև նույն եղանակով 7 անձի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ հայտնել … Read more

Երևանի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են

Մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են ընթանում. տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։ Իսկ Քննչական կոմիտեից ABC Media-ին հայտնեցին, որ քննչական գործողությունները կապված են փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության հետ: Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր … Read more

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են ընթանում․ Sputnik Armenia • Tribune.am

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են ընթանում. տեղեկությունը Sputnik Armenia-ին հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ՔԿ-ի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ դրանք կապված են փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետ, որի հետևանքով կա 1 զոհ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ․ պատգամավորը թվեր է հրապարակել

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ՝ 63 մլրդ-ից հասնելով ավելի քան 210 մլրդ դրամի․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Բայց ի՞նչ է ստացել հերոս հարկատուն սրա դիմաց. հանցավորության աճ, զենքի գործադրմամբ հանցագործություններ, որ աճել են 2.9 անգամ, սպանության փորձեր, որ աճել են 3.6 անգամ: Թմրամիջոցների ապօրինի … Read more

Դպրոցականների հետ քննարկվել են բուլինգի կանխարգելման ու թվային միջավայրում անվտանգության կանոնները

Թվային միջավայրում անչափահասների անվտանգության ապահովումն ու բուլինգի դեպքերի կանխարգելումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Անձնական տվյալների պաշտպանության հմտությունների և թվային գրագիտության ձևավորման նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության, Քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության և Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները փետրվարի 18-ին այցելել են Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։ Բարձր … Read more

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

Վայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20 000 դրամ տալ: Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին, ապա կազմված … Read more

Աջափնյակում հնչած կրակոցների գործով կա 1 անձի ձերբակալման որոշում

Աջափնյակի կրակոցների գործով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ABC Media-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ձերբակալման որոշում է կայացվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր 6, մահացել՝ 1 մարդ։