Թվային միջավայրում անչափահասների անվտանգության ապահովումն ու բուլինգի դեպքերի կանխարգելումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։
Անձնական տվյալների պաշտպանության հմտությունների և թվային գրագիտության ձևավորման նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության, Քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության և Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները փետրվարի 18-ին այցելել են Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։
Բարձր դասարանների աշակերտներին են ներկայացվել անչափահասների շրջանում կիրառվող բուլինգի, ֆիզիկական և հոգեբանական բռնության դրսևորումների, ինչպես նաև սոցիալական միջավայրում ընդունելի վարքագծի վերաբերյալ հարցեր։