41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ․ Քրեական ոստիկանների բացահայտումը

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։ Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։ … Read more

Սամվել Կարապետյանի աջակիցներից ձերբակալվածներ կան․ ՆԳՆ-ից ABC Media-ին մեկնաբանել են՝ ինչո՞ւ են նրանց բաժին տարել

Լրատվամիջոցները գրել էին, որ Սամվել Կարապետյանի աջակիցներից ձերբակալվածներ կան։ ABC Media-ին Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեկնաբանել է՝ ինչո՞ւ են քաղասքացիներ ձերբակալվել։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 3 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում»,- նշել է Սարգսյանը։

Քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները։ Օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝ Ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը, Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը, Նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող … Read more

Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարությամբ տեղեկություն տարածեց, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»․ … Read more

Բացատրական աշխատանքի արդյունքում այլ երկրի կողմից հետախուզվող է ներկայացել ոստիկանություն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 12-ին վարչություն է ներկայացել Երևանի բնակիչ 43-ամյա մի տղամարդ, որը 2026 թ. մարտի 9-ից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իրավապահների կողմից հետախուզվում էր դատարանի վճռով սահմանված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Որպես անհետ կորած որոնվող Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է

Մարտի 12-ին հաղորդվել էր 1988 թվականի ծնված Արսեն Հակոբյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Վարդգես Ստեփանյանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու միջնորդությունը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն դատարանից։ Նշենք, որ Կարապետյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի այսօր՝ ժամը 15։30-ին։ Մինչ դատական նիստը Երևանում տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում՝ հաջակցություն Կարապետյանի։

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի … Read more

Վերապատրաստումները կբարձրացնեն պատրաստվածությունը՝ նպաստելով նաև արձագանքման ժամանակի կրճատմանը․ Արամ Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի և Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, առկա հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Փրկարար ծառայության տնօրենը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին և օպերատիվ արձագանքման կարողություններին։ Այցի ընթացքում նա զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել … Read more

Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումները

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, … Read more