Ապօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Արարատի մարզի պարեկային ծառայողների հետ։ Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվեց 50-ամյա մի տղամարդ։ Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվեց … Read more

Անահիտ Մանասյանն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին

Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մուրազ Շամոյանին։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտը իր պաշտոնավարման սկզբից է սահմանել որպես ՄԻՊ հաստատության առաջնահերթ ուղղություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի … Read more

Ադրբեջանցին սպանել է կնոջն ու ինքնասպան եղել •

Անցյալ գիշերն հանգիստ չի եղել Ադրբեջանի Ղուբայի շրջանում։ Ծանր հանցագործություն է կատարվել։ Համաձայն այդ երկրի Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկությունների, իրավապահները տեղեկություն են ստացել, որ մահացած են գտնվել Ջեյխուն եւ Գյուլնազ Աղասիեւները։ Իրականացված քննչական գործողությունները պարզել են, որ Ջեյխուն Աղասիեւը ինքնասպան է եղել, իսկ մինչ այդ՝ սպանել է կնոջը՝ Գյուլնազ Աղասիեւային։ Պարզվել է նաեւ, որ ողբերգական … Read more

Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը․ Արամ Վարդևանյան

Այս ամբողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում, և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, … Read more

«Բիչինայի դառը համը». Բագրատ սրբազանին ունեզրկելու փո՞րձ, թե՞ արդարության վերականգնում

2019 թվականին էր. «Բիչինա՝ Շամշադինի համը» խորագրով միջոցառմանը Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը ոգևորությամբ շնորհավորում էր բոլորին, այդ թվում՝ նախաձեռնության հեղինակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: «Այսօրվանից սկսած՝ մենք ասում ենք՝ բիչինան ոչ միայն շամշադինցունն է, այլև Հայաստանինը և ամբողջ աշխարհինն է, որի համար ես ես շնորհավորում եմ բոլորիս հատուկ», – հայտարարում էր Չոբանյանը: Հիմա, սակայն, … Read more

Կմասնակցի՞ Վեհափառը վրաց Պատրիարքի հուղարկավորությանը

Կկարողանա՞ Ամենայն Հայոց կաթողիկոսը հատել Հայաստանի սահմանն ու Թբիլիսիի Սիոնի տաճարում մասնակցել Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը: Հարցն այն է, որ Գարեգին Երկրորդը արդեն մեկ ամիս է մեղադրյալի կարգավիճակ ունի՝ երկրից բացակայելու արգելքով: Մայր Աթոռից պարզաբանում են՝ Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը դեռ հստակ չէ. – «Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ … Read more

«Տե՜նց բաներ ենք կորցրել»․ արցախցի կնոջը արձագանքը՝ քննիչների կողմից հեռախոսն առգրավելուն

Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Արցախից բռնի տեղահանված Մեսրոպյանների Նոր Հաճնի տուն մի քանի ոստիկաններ են մտել ու տեղեկացրել, որ ընտանիքի մորը՝ Գայանե Մեսրոպյանին, տեղափոխելու են Դիլիջանի բաժին։ Անչափահաս 3 երեխայի աչքի առաջ են ուշ գիշերին Գայանեին բերման ենթարկել ու հասցրել Դիլիջան՝ առանց բացատրություններ տալու։ «Ասացին հենց հիմա՝ մեր մեքենայով, մեզ հետ պիտի գաս բաժին։ Մնացել … Read more

Նիկոլ Փաշինյանը խոսել է խմբագրի դեմ հարուցված քրեական վարույթի մասին

«Հրապարակ» օրաթերթի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։․ Քննչական կոմիտեն է հայտարարել։ Այն հարուցվել էր մեկուկես տարի առաջ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանն ու նշել՝ իր կոշտ արձագանքը նորմալ է։ Քննչական կոմիտեի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է օրաթերթի խմբագիրն ու սոցիալական իր էջում գրել է․ «Ասում … Read more

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել են պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք։ Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում … Read more

Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել. բեռնատարների ու էքսկավատորի վարորդները ներկայացվել են նախաքննական մարմին

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Ապագա գյուղի վարչական տարածքում իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի ապօրինի դուրս բերում՝ վերամշակում, տեսակավորում և արդյունահանում: Տեղեկությունը ստուգելու նպատակով մարտի 17-ին նշված տարածք մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են խառնուրդով բեռնված և առանց բեռի բեռնատարներ, ինչպես նաև թրթուրավոր … Read more