Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր, ինչ է կատարվել, ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ապրիլի 6-ին կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական … Read more

ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ • Tribune.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել են, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի և նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում … Read more

Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին հասավ ապրիլի 3-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար հայտնաբերեցին ու ձերբակալեցին Սևան քաղաքի բնակիչներ 33 և 38 տարեկան տղամարդկանց։Կանխվեց ծանր հանցագործություն։ Բացահայտման աշխատանքը սկսվել էր մարտի 6-ին։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սևան … Read more

Դատախազությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին․  այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունը։ «Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում էՀՀ Ազգային ժողովի … Read more

«Չենք միջամտում դատարանին»․ Դավիթ Մինասյանի գործով ՄԻՊ-ի արձագանքը • Tribune.am

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության … Read more

Վարորդների «խախտումների ալիք»․ հազարավոր դեպքեր մեկ շաբաթում

Մարտի 30-ից ապրիլի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 92 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 173 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 785, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 586, … Read more

Կողես բնակավայրի 3,35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 3,35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 30 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2018-ի խոշտանգման գործը բացահայտվել է․ մեղադրանք՝ 5 անձի, երկուսը հետախուզման մեջ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռ․Ս․-ն, Ա․Բ․-ն և Ա․Մ․-ն՝ Հ․Խ․-ի կողմից եղբայրներ՝ Ա․Ա․-ին և Մ․Կ․-ին պարտք եղած 10 մլն ՌԴ … Read more

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արթիկ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Գրիգոր Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է

24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ընթացքում ծեծկռտուքի գործով ձերբակալված 28 անձանցից մեղադրյալի կարգավիճակ ունի միայն 18-ը, երեք անձ կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ  քրեական վարույթի նախաքննության ընթացքում 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, … Read more