Իրանի կողմից Հորմուզի նեղուցի «խիստ վերահսկողությունը» վերականգնվում է

Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի նկատմամբ «խիստ վերահսկողության» վերականգնման մասին՝ չեղարկելով ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրային ճանապարհի բացման մասին որոշումը, որն ընդունվել է Վաշինգտոնի հետ բանակցությունների շրջանակներում: Զինվորականները հայտնել են, որ Վաշինգտոնը խախտել է խոստումը՝ շարունակելով իրանական նավահանգիստներ մեկնող և դուրս եկող նավերի ծովային շրջափակումը: Նշվում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի … Read more

Իրանը մասամբ բացել է օդային տարածքը և սկսել ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ օրվանից արևելյան օդային տարածքի մի մասը պաշտոնապես բացվել է: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երկրի արևելյան շրջանների օդանավակայանները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով, և դրանցից թռիչքներ իրականացնելու հնարավորությունն ամբողջությամբ ապահովված է:

Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն իրանական Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։ Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է … Read more

Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար կգանձվի. իրանցի պատգամավոր – Live News

Քինախինդ ամերիկյան ռեժիմի նահանջից և Լիբանանում հրադադարի համաձայնագրի ընդունումից հետո որոշ առևտրային նավերի թույլատրվելու է անցնել Հորմուզի նեղուցով՝ մաքսատուրքերի վճարման պայմանով։ Դրա մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Մահմուդ Նաբավիանը։ «Վերջին օրերին իրանական նավթատարների անցումից հետո ծովային շրջափակման մասին նողկալի «դեղին շան» պնդումները ծաղրի են վերածվել»,- նշել է իրանցի պատգամավորը։

Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը. Արաղչի

Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը․ այն բացվել է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: ԱՄՆ նախագահ Թրամփը ևս գրառում է արել հայտարարելով,  որ Իրանի նեղուցն ամբողջությամբ բաց է և պատրաստ է նավերի նավարկության համար, ասելով՝ «Շնորհակալություն»:  

Հետաքրքիր է, առաջիկա ժամերին Թրամփը կխմբագրի՞ գրառումը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է . «Թրամփը իր սոցցանցի էջում շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար: Այստեղ անչափ ուշադրության է արժանի այն, որ Թրամփն իր գրառման մեջ չի օգտագործել Հորմուզի նեղուց արտահայտությունը, այլ խոսել է՝ Իրանի նեղուցը բացելու Թեհրանի որոշման մասին: «Իրանի նեղուց» արտահատության կիրառումը իսկապես հատկանշական է: Հետաքրքիր է, … Read more

Ամերիկացիները գործում են լիովին ռացիոնալ՝ փորձելով մեծացնել համակարգ մուտք գործելու կետերի քանակը. քաղաքագետ

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է. «Ժամանակակից քաղաքականության մեջ կարևորն այն չէ, թե ինչ է տեղի ունենում, այլ՝ թե ինչպես է դա հավաքվում ու վերածվում համակարգի։ Հորմուզը փորձ էր արագ խաղ խաղալու․ փակել հանգույցը, ստեղծել դեֆիցիտ և ստանալ կառավարվող ճգնաժամ։ Բայց աշխարհն արդեն փոխվել է։ Այն այլևս գծային կերպով չի արձագանքում։ Այդ պատճառով տեղի … Read more

Թրամփը կարող է նոր փոխզիջումների գնալ Իրանի հարցում. Politico – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ նոր փոխզիջումների Իրանի հարցում, քանի որ ցանկանում է ավարտել հակամարտությունը, տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով Պարսից ծոցի բարձրաստիճան պաշտոնյային։ «Ես կարծում եմ՝ նա կգնա նոր փոխզիջումների… Նա լուրջ է բանակցությունների հարցում եւ շատ է ցանկանում, որ դա ավարտվի, բայց իրանցիներն առայժմ հրաժարվում են տալ այն, ինչ նրան պետք … Read more

ԱՄՆ-ը և Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել – Live News

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս, բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Այս մասին հայտնել է Reuters -ը՝ հղում անելով անվտանգության ոլորտի պակիստանյան աղբյուրին։ Նրա խոսքով՝ կողմերը առաջընթաց են գրանցել կուլիսային դիվանագիտության շրջանակներում, իսկ առաջիկա հանդիպումը կարող է ավարտվել փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Ակնկալվում է, որ դրանից հետո 60 օրվա ընթացքում կկնքվի լիարժեք համաձայնագիր։ … Read more

Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարստացված ուրանը։ Այս մասին գրում է Washington Post-ը: «Իրանը միջուկային զենք չունի, և նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը գտնվում է խորը գետնի տակ՝ B-2 ռմբակոծիչների օգնությամբ մեր հասցրած հարվածների պատճառով», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում թերթը։ Ինչպես նշում է … Read more